Հայաստանում բացվել է BAJ Unicorn ակադեմիա

Վերջին լուրերը
Հայաստանում բացվել է BAJ Unicorn ակադեմիա
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանում մեկնարկել է «BAJ Unicorn Academy» ծրագիրը՝ «Orion»-ի և «BAJ Accelerator»-ի նախաձեռնությամբ, որի առաջին դասընթացում մեքենայական ուսուցման բարձրակարգ ինժեներներ կպատրաստվեն։

ՏՏ ոլորտի կրթական ծրագիրն իրագործում է «Armenian Code Academy»-ն (ACA)՝ «Embodied» և «cognaize» ընկերությունների ֆինանսավորմամբ։  

- Advertisement -
Հայաստանում բացվել է BAJ Unicorn ակադեմիա

Կրթությունն ուսանողների համար անվճար է, առաջին դասը տեղի է ունեցել հունվարի 28-ին, ուսումը կտևի 5 ամիս`20 ընտրված շրջանավարտներով։

«Ապագա միաեղջյուր ընկերությունների հետ աշխատելով՝ անմիջապես արձանագրեցինք, որ Հայաստանում ավագ մասնագետների պակաս կա։ Մեր գնահատմամբ, հետագա տարիներին նույնպես ՏՏ ընկերությունները շարունակելու են արագ զարգանալ, հետևաբար, մասնագետների կարիք ավելի շատ է լինելու։ Որոշեցինք խնդիրը լուծել կրթության և միջազգային չափանիշներով փորձառության հնարավորություն ստեղծելու միջոցով: Հաջողության դեպքում ուսանողների և ծրագրերի քանակը կավելացնենք»,- նշեց «Orion Worldwide Innovations Armenia»-ի համահիմնադիր, տնօրեն Դիանա Արզումանյանը։

Հայաստանում բացվել է BAJ Unicorn ակադեմիա

«Մեքենայական ուսուցման բարձրակարգ ինժեներներ պատրաստելու համար հրավիրել ենք դասախոսների աշխարհի առաջատար ընկերություններից և համալսարաններից։ Դասախոսներ ունենք Արիզոնայի համալսարանից, Google-ից և այլ միջազգային ընկերություններից»,- նշեց «Armenian Code Academy»-ի համահիմնադիր, տնօրեն Նարեկ Ասլիկյանը։

Լավագույն ուսանողներն աշխատանքի առաջարկ կստանան «Embodied» և «cognaize» ստարտափներից, որոնք երկուսն էլ մեծ հաջողություններ են արձանագրել համաշխարհային շուկայում և ներկայում ակտիվորեն համալրում են հայաստանյան թիմերը։ BAJ Unicorn ակադեմիայում ստացած գիտելիքների շնորհիվ շրջանավարտները նաև մրցունակ կլինեն աշխատաշուկայում և պահանջված կլինեն այլ ընկերություններում։

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։

Հայաստանում բացվել է BAJ Unicorn ակադեմիա

«BAJ Accelerator»-ը աճն արագացնող ծրագիր է, որը նախատեսված է «Seed»-ից «Series A+» փուլերի ստարտափների համար: «BAJ Accelerator»-ը աշխարհում առաջինն է, որն «արագացնում է տեխնոլոգիաների զարգացումը», հասունացնում է ստարտափները` դարձնելով ներդրումների ենթակա: Ծրագիրն ընդգրկում է թեմաների տպավորիչ շրջանակ, այդ թվում՝ ֆինանսավորման, աճի, բիզնեսի, իրավաբանական, ներդրումների, ակադեմիական: «BAJ Accelerator»-ը իր արագընթաց զարգացումն է բերում «Քիչ խոսակցություններ, շատ գործարքներ» տեսլականով: 

Armenian Code Academy-ն տեխնոլոգիական կրթության առաջատար հաստատություն է՝ հիմնադրված Երևանում։ Վերջին վեց տարիների ընթացքում (ACA-ն) առաջարկում է բարձրորակ կրթական ծրագրեր ինչպես սկսնակ էնտուզիաստների համար, ովքեր ցանկանում են մուտք գործել ծրագրավորման ոլորտ, այնպես էլ փորձառու ծրագրավորողների՝ ընդլայնելու իրենց մասնագիտական հորիզոնները։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները