ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում թարմացրել է ՀՀ աշխատանքի շուկայի վիճակագրությունը։
«Հայաստանում աշխատաշուկան շարունակում է վստահորեն աճել՝ հունիս ամսին թարմացնելով իր լավագույն ցուցանիշը»,- գրել է նա։
Հունիս ամսին արձանագրվել է 681,050 աշխատատեղ, ինչը մոտ 8,000-ով ավել է, քան դրա նախորդ ամիսը, իսկ անցած տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճը կազմել է ավելի քան 37,000 աշխատատեղ։
«Աշխատանքի շուկան աճել է և գրանցել է հերթական ռեկորդը». Վահան Քերոբյան
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։