Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իրականացրել և ավարտել է 700 ՄՀց և 800 ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություններ տրամադրելու նպատակով մրցույթները, հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Մրցույթների արդյունքում 700 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթի 2×20 ՄՀց հատվածի հաղթող է ճանաչվել «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն, իսկ 800 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթի 2×10 ՄՀց հատվածի հաղթող՝ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն, տեղեկանում ենք ից։
Ինչպես նշվում է՝ տրամադրված թույլտվություններով սահմանված պարտավորությունների կատարման արդյունքում 2 տարվա ընթացքում հանրապետության խոշոր քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում կգործարկվի շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիայի ցանց՝ առավելապես «իրերի ինտերնետ»/IoT տեխնոլոգիայի ներդրմամբ:
Բաժանորդագրվե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին ևս՝ ամենահետաքրքիր հոդվածները և արդիական նորությունները բաց չթողնելու համար: