Հայաստանն աշխատում է PayPal-ի ներգրավման ուղղությամբ

Վերջին լուրերը
Հայաստանն աշխատում է PayPal-ի ներգրավման ուղղությամբ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանն աշխատում է PayPal ծառայության ներգրավման ուղղությամբ, այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը:

«Բանակցություններ ենք վարում ԱՄՆ-ի գործընկերների հետ, նախորդ շաբաթ այս թեման քննարկվել է երկկողմ բանակցություններում: Pay Pal-ի համար Հայաստանը բավականին փոքր շուկա է, և այս հարցի լուծման դանդաղումը կապված է դրա հետ»,- ասել է Տերյանը Armenian Business Portal տելեգրամյան ալիքի ուղիղ եթերում՝ վստահեցնելով, որ այս հարցը մնում է Հայաստանի իշխանությունների օրակարգում:

- Advertisement -
Հայաստանն աշխատում է PayPal-ի ներգրավման ուղղությամբ

«Մենք աշխատում ենք դրա վրա՝ հասկանալով, որ դա անհրաժեշտ է մեր ձեռներեցներին»,- նշել է Տերյանը:

PayPal-ը խոշորագույն դեբետային էլեկտրոնային վճարային համակարգ է, որը թույլ է տալիս հաճախորդներին վճարել հաշիվներն ու գնումները, ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ:

PayPal-ն էլեկտրոնային վճարումների ամենահայտնի համակարգերից է աշխարհում, այն անհրաժեշտ է eBay-ից կամ Amazon-ից գնումներ կատարելու, ինչպես նաև կոմերցիոն առցանց ծառայություններ մատուցող ծրագրավորողների, բլոգերների և ընկերությունների համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները