Հայաստանն առաջ է անցել ԵԱՏՄ բոլոր երկրներից շինարարական աշխատանքների ծավալի աճով

Վերջին լուրերը
Հայաստանն առաջ է անցել ԵԱՏՄ բոլոր երկրներից շինարարական աշխատանքների ծավալի աճով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Այս տարվա առաջին կեսի ընթացքում Հայաստանն առաջ է անցել ԵԱՏՄ բոլոր երկներից շինարարական աշխատանքների և բնականների շահագործման ծավալների աճով: Տվյալները վերցված են «ԵԱՏՄ հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշների մասին» վերլուծական ակնարկից:

Անցած տարվա նույն ժամանակի համեմատ՝ շինարարական աշխատանքների ծավալները ԵԱՏՄ-ում ավելացել են 9,7%-ով (6,3 տրլն ռուբ):

Աճ է նկատվում ԵԱՏՄ բոլոր երկրներում. Հայաստանում՝ 48,9%-ով, Բելառուսում՝ 12,1%-ով, Ղազախստանում՝ 12,3%-ով, Ղրղզստանում՝ 22,9%-ով, Ռուսաստանում՝ 9,2%-ով:

Բնակարանների շահագործման ծավալը աճել է 0,3%-ով. աճ է նկատվել Հայաստանում (72,2%-ով) և Ղազախստանում (11,8%-ով):

ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ շինարարական աշխատանքների ծավալը 2023 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել է գրեթե 174,1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 17%-ով: Ամենից շատ շինարարական աշխատանքներ կատարվել են անշարժ գույքի հետ կապված ոլորտում (ընդհանուր կառուցվածքում մասնաբաժինը՝ 53,3%):

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

- Advertisement -
Հայաստանն առաջ է անցել ԵԱՏՄ բոլոր երկրներից շինարարական աշխատանքների ծավալի աճով
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները