Հայաստանից Wildberries-ով վաճառքի համար նոր փաստաթղթային պահանջներ են սահմանվել

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ այսուհետ «Վայլդբերրիզ» էլեկտրոնային առևտրային հարթակի միջոցով Հայաստանում և ԵԱՏՄ երկրներում արտադրված ապրանքների վաճառքի համար անհրաժեշտ կլինի ծագման սերտիֆիկատ։

Ծագման սերտիֆիկատ ստանալու համար տնտեսավարողները կարող են դիմել ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատ։

Նախարարությունը ներկայացրել է նաև անհրաժեշտ մյուս փաստաթղթերի ցանկը։ Հայաստանում կամ ԵԱՏՄ երկրներում արտադրված ապրանքների դեպքում՝

  • եթե ապրանքը ենթակա է սերտիֆիկացման, անհրաժեշտ են՝ համապատասխանության սերտիֆիկատ և որակի հայտարարագիր։ Համապատասխան սերտիֆիկացման մարմինների ցանկը հասանելի է այստեղ։
  • Այլ ապրանքների դեպքում անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ կամ ապրանքի ծագումը հաստատող այլ փաստաթուղթ, այդ թվում՝ հաշիվ-ապրանքագիր (invoice), լուսանկարներ, օգտագործման հրահանգ, ապրանքի նկարագրություն կամ այլ հիմնավորող փաստաթղթեր։
  • ԵԱՏՄ-ից դուրս արտադրված ապրանքների համար պահանջվում է մաքսային հայտարարագիր։

Փաստաթղթերի վերաբերյալ հարցերի դեպքում վաճառողները կարող են դիմել Wildberries-ի տեխնիկական սպասարկման կենտրոն՝ վաճառողների պորտալի միջոցով։

Նախատեսված է նաև հետադարձ կապի ձևաթուղթ՝ Feedback form։

Էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է նախապես սկսել անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումը՝ գործընթացը հնարավորինս սահուն կազմակերպելու համար։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները