Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2026 թվականի փետրվար ամսվա շուկայական տվյալները:
Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայում իրականացվել է ավելի քան 39 մլրդ ՀՀ դրամի գործարք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 190%-ով, իսկ առաջնային տեղաբաշխման հարթակում տեղաբաշխվել է շուրջ 34 մլրդ դրամի պարտատոմս:
Կորպորատիվ պարտատոմսերի շուկան նույնպես աճ է արձանագրել. առևտրի ծավալը կազմել է մոտ 14 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 38%-ով: Փետրվարի վերջի դրությամբ բորսայում շրջանառվել է 195 կորպորատիվ պարտատոմս:
Բաժնետոմսերի շուկայում գրանցվել է առևտրի ծավալի կտրուկ՝ 520% աճ՝ կազմելով շուրջ 427 մլն ՀՀ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան աճել է 6.53%-ով՝ հասնելով մոտ 478 մլրդ դրամի:
Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը հաշվետու ամսում կազմել է ավելի քան 5.3 մլրդ ՀՀ դրամ:
Ինչ վերաբերում է արտարժույթի շուկային, ապա իրականացվել է ԱՄՆ դոլարի փոխանակման 8 գործարք՝ ավելի քան 1 մլրդ դրամ ծավալով, որտեղ գործարքների միջին գինը ձևավորվել է 377.63 դրամի շուրջ:












