Հայտադիմումի լրացման վերջնաժամկետը՝ 04.02.2022
Երբ՝ 2022 թ․ ապրիլի 12-ից 14
Որտե՞ղ՝ Մոսկվա
Միջոցառման մասին․
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է Մոսկվայում 2022 թ․ ապրիլի 12-ից 14-ը կայանալիք «ExpoElectronica» էլեկտրոնային բաղադրիչների, մոդուլների և բաղկացուցիչ մասերի ամենամյա միջազգային 24-րդ ցուցահանդեսի մասնակցության հայտադիմումների ընդունման մասին:
Ոլորտային հայկական ընկերությունները ՌԴ-ում կայանալիք էլեկտրոնային արդյունաբերության ամենախոշոր ցուցահանդեսին հնարավորություն կունենան հանդես գալ «ARMENIA» միասնական տաղավարի ներքո և իրենց արտադրանքը ներկայացնել այս հեղինակավոր հարթակում։
Ընկերությունների ընտրությունը կկատարվի անկախ հանձնաժողովի կողմից:
Մասնակցության հայտը կարող եք լրացնել հետևյալ հղումով:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ +374 (10) 59-01-62:
Հայտադիմումի լրացման վերջնաժամկետը 04.02.2022 թվականն է: