Հայաստանը այսուհետ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ասոցացված անդամ է

Վերջին լուրերը
Հայաստանը այսուհետ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ասոցացված անդամ է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանը դարձավ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ասոցացված անդամ։ Հայաստանի մասնակիցներն այսուհետ կարող են լինել նաև «Հորիզոն Եվրոպա» ծրագրի առաջատար դիմորդ: CIVITTA-ի և Գիտական և նորարարական համագործակցության աջակցության կենտրոնի (SIPAC) հիմնադրամի հետ միասին EU4B ITTD նախագիծն ընտրել է «Հորիզոն Եվրոպա»-ի 5 դիմորդ, ովքեր կստանան անհատական աջակցություն միջազգային փորձագետներից: Ընտրված դիմորդներն են՝

  • Շուշանիկ Ասմարյան (Գիտությունների ակադեմիա)
  • Լիլիթ Ներսիսյան  (Բիոինֆորմատիկայի հայկական ինստիտուտ)
  • Մկրտիչ Երանոսյան (Գիտությունների ակադեմիա)
  • Մուշեղ Ռաֆայելյան  (Երևանի պետական համալսարան)
  • Նարեկ Սահակյան (ICRANET)

«Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցությունը հնարավորություն է ընձեռելու գիտնականներին և խմբերին անմիջական մասնակից դառնալու համաշխարհային մակարդակի և նշանակության հետազոտություններին՝ միաժամանակ հնարավորություն ընձեռելով մեր գիտանականներին օգտվելու ծրագրին մասնակից պետությունների առաջադեմ ենթակառուցվածքներից։ Աջակցությունը բաղկացած է երկշաբաթյա խորհրդատվական նիստերից՝ նոյեմբերի սկզբից մինչև այս տարվա վերջ՝ «Հորիզոն Եվրոպա»-ի համար ներկայացվելիք առաջարկների պատրաստման, ինչպես նաև տվյալ թեմայի վերաբերյալ նոր փորձ և գիտելիքներ ձեռք բերելու համար:

- Advertisement -
Հայաստանը այսուհետ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ասոցացված անդամ է

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները