Հայաստանը բարելավել է տնտեսական ազատության ցուցանիշը

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Heritage Foundation-ի հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքս 2026» զեկույցի համաձայն՝ Հայաստանի տնտեսական ազատության միավորը կազմել է 67.1, ինչը 1.7 կետով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Այս արդյունքով Հայաստանն աշխարհի 184 երկրների շարքում զբաղեցնում է 52-րդ հորիզոնականը և շարունակում է դասվել «չափավոր ազատ» տնտեսություն ունեցող երկրների շարքին։ Եվրոպական տարածաշրջանի 44 երկրների թվում Հայաստանը զբաղեցրել է 28-րդ տեղը. մեր երկրի ընդհանուր միավորը բարձր է համաշխարհային միջինից (57.1), սակայն ցածր է տարածաշրջանային միջին ցուցանիշից (67.4)։

Տնտեսական ազատության առանձին ուղղություններով Հայաստանը ցուցաբերել է հետևյալ արդյունքները. իրավունքի գերակայության հենասյունում սեփականության իրավունքը գնահատվել է 58.7, դատական արդյունավետությունը՝ 39.4, իսկ կառավարության բարեխղճությունը՝ 42.4 միավոր։

Պետական հատվածի չափի առումով հարկային բեռը կազմել է 84.4, պետական ծախսերը՝ 73.1, իսկ հարկաբյուջետային առողջությունը գնահատվել է բարձր՝ 85.1 միավոր։ Կարգավորող դաշտի արդյունավետության շրջանակում գործարար ազատությունը ստացել է 68.4, աշխատանքի ազատությունը՝ 62.4, իսկ դրամավարկային ազատությունը՝ 73.4 միավոր։ Բաց շուկաների ոլորտում առևտրի ազատությունը գնահատվել է 78.4, ներդրումների ազատությունը՝ 70.0, իսկ ֆինանսական ազատությունը՝ նույնպես 70.0 միավոր։

Զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական դիմակայունությունն ու հարկաբյուջետային կարգապահությունը նպաստել են առավել մրցունակ տնտեսության ձևավորմանը։ Ընդհանուր կարգավորող դաշտը մնում է արդյունավետ, սակայն կոռուպցիայի դեմ պայքարը և դատական համակարգի արդյունավետության բարձրացումը դեռևս լիարժեքորեն ինստիտուցիոնալացված չեն։ Այս բացերի հաղթահարումը դիտարկվում է որպես կարևոր նախապայման ներդրումային գրավչությունը մեծացնելու և տնտեսական զարգացման նոր հնարավորություններ ստեղծելու համար։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները