Աշխարհի խոշորագույն ընկերություններից երեքը, նախատեսվում է, որ ներկայացուցչություն կբացեն Հայաստանում: Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը, փոխանցում է «Արմենպրես»-ը:
«2024 թվականին պետք է իրականացնենք 21 միջոցառում, որի արդյունքում ներդրումային և գործարար միջավայրը պետք է զարգանան»,-ասել է Իսպիրյանը:
Ըստ փոխնախարարի՝ առանձնացվել է 3 մեծ կետ, որոնց ուղղությամբ աշխատանքներ են տարվելու: «Մեկը աշխարհի խոշորագույն 500 ընկերություններից 3-ի՝ Հայաստանում ներկայացուցչության բացումն է: Երկրորդը՝ աշխարհի 30 խոշորագույն լավագույն բրենդների համապատասխան ցուցակներից նույնպես Հայաստան մուտք գործելն է»,-ասել է փոխնախարարը:
Հաջորդ ծրագիրը, որն Իսպիրյանն առանձնացրել է, տնտեսապես բարդ ապրանքների արտադրության խթանման ծրագիրն է: Կառավարությունը թիրախ է դրել մինչև 2026 թվականը ՀՀ տնտեսական բարդության ցուցիչը դարձնել առնվազն 01: Բոլոր այն արտադրողները, որոնք կարտադրեն 02 և ավելի բարձր բարդություն ունեցող ապրանքներ և կիրականացնեն առնվազն 1 մլրդ դրամ կապիտալ ներդրում, կարող են դիմել և ստանալ մինչև 35 տոկոս փոխհատուցում:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: