Այժմ կարելի է հրապարակել գրառումներ Ձեր համակարգչի բրաուզերից: Վեբ տարբերակի մասին օգտատերերին օրեր առաջ հայտնել էր Instagram-ի ղեկավար Ադամ Մոսերին Threads-ի իր էջում:
Այսուհետ օգտատերերը կարող են գրառումներ հրապարակել, լայքել այլոց գրառումները և պատասխանել դրանց, հետևել ընդհանուր էջին, հայտնում է The Verge-ը:
Հարթակ մուտք գործել կարելի է Instagram-ի լոգինի և գաղտնաբառի օգնությամբ: Threads մուտք գործելու հիմնական էջում կարելի է նաև սքանավորել QR-կոդը և ներբեռնել հավելվածը iOS-ի կամ Android-ի համար:
Չնայած ամբողջությամբ չի կրկնօրինակում, սակայն հավելվածի վեբ տարբերակը ինտերֆեյսով նման է բջջային հավելվածին: Կան գործառույթներ, օրինակ՝ սեփական էջի խմբագրումը, որը վեբ տարբերակում հասանելի չէ:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։