Հարվարդում ստեղծել են «խելացի» հեղուկ, որի հատկությունները կարելի է ծրագրավորել

Վերջին լուրերը
Հարվարդում ստեղծել են «խելացի» հեղուկ, որի հատկությունները կարելի է ծրագրավորել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հարվարդի գիտնականները մշակել են յուրահատուկ կառուցվածքով ծրագրավորվող հեղուկ, որը կարող է արմատապես փոխել իր հատկությունները, ինչպիսիք են սեղմելիությունը, օպտիկական վարքը և մածուցիկությունը: Այն նաև առաջին մետահեղուկն է, որը կարող է անցում կատարել նյուտոնյան և ոչ նյուտոնյան վիճակների միջև:

Հետազոտողները պնդում են, որ մշակումը օգտակար կլինի տարբեր ոլորտներում, հատկապես ռոբոտաշինության մեջ:

- Advertisement -
Հարվարդում ստեղծել են «խելացի» հեղուկ, որի հատկությունները կարելի է ծրագրավորել

Մետանյութերը հազվագյուտ հատկություններով տեխնածին նյութեր են, որոնք, ըստ հետազոտողների, «որոշվում են իրենց կառուցվածքով, այլ ոչ թե բաղադրությամբ»:

Նոր նյութը բաղկացած է փոքրիկ ռետինանման գնդերից, որոնք տեղակայված են չսեղմվող հեղուկի մեջ (այս դեպքում՝ սիլիկոնային յուղ):

Այդ գնդաձև պարկուճները լցված են օդով և բավարար ճնշմամբ դեֆորմացվում են՝ ձևավորելով ոսպնյակի տեսքով կիսագունդ: Ճնշման բացակայության դեպքում, դրանք ստանում են իրենց նորմալ տեսքը։ Սա զգալիորեն փոխում է հեղուկի հատկությունները. օրինակ, կիսագնդերը թույլ են տալիս լույսին կենտրոնանալ և անցնել նյութի միջով, մինչդեռ ամբողջ գնդերը արգելափակում են այն:

Ի տարբերություն պինդ մետանյութերի՝ մետահեղուկները կարողանում են հոսել և հարմարվել տարայի ձևին։ Գիտնականների նպատակն էր ստեղծել մետահեղուկ, որը ոչ միայն կունենար այս հատկությունները, այլև թույլ կտար ծրագրավորվել մածուցիկությունը, սեղմելիությունը և օպտիկական հատկությունները։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները