Քաղցկեղի ախտորոշման համար 96% ճշգրտությամբ հեղափոխական AI մոդել է ստեղծվել Հարվարդի գիտնականների կողմից

Վերջին լուրերը
Քաղցկեղի ախտորոշման համար 96% ճշգրտությամբ հեղափոխական AI մոդել է ստեղծվել Հարվարդի գիտնականների կողմից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ChatGPT-ի նման մոդելը կարող է ախտորոշել քաղցկեղը, օգնել ընտրել բուժման տարբերակներ, հայտնում է scitechdaily.com-ը։

Հարվարդի բժշկական դպրոցի հետազոտողները մշակել են բազմակողմանի AI մոդել, որը նման է ChatGPT-ին և կարող է կատարել ախտորոշիչ առաջադրանքների լայն շրջանակ՝ քաղցկեղի տարբեր տեսակների դեպքում:

Ըստ հետազոտողների՝ այս AI նոր համակարգը մեկ քայլ առաջ է անցնում քաղցկեղի ախտորոշման բազմաթիվ ժամանակակից AI մոտեցումներից։

Մինչ այս գոյություն ունեցած արհեստական ​​բանականության համակարգերը կարողանում էին հայտնաբերել քաղցկեղի առկայությունը կամ կանխատեսել ուռուցքի գենետիկ պրոֆիլը՝ միայն քաղցկեղի մի քանի տեսակների դեպքում: Իսկ այս նոր մոդելը կարող է կատարել առաջադրանքների լայն շրջանակ և փորձարկվել է քաղցկեղի 19 տեսակների վրա։

Ինչպե՞ս է այն աշխատում

AI մոդելը, որն աշխատում է ուռուցքային հյուսվածքների թվային սլայդերը կարդալով, հայտնաբերում է քաղցկեղի բջիջները և կանխատեսում է ուռուցքի մոլեկուլային պրոֆիլը՝ հիմնվելով նկարի վրա երևացող բջջային հատկանիշների վրա, և այդ ամենը՝ գերազանց ճշգրտությամբ:

Այն կարող է կանխատեսել հիվանդի կյանքի գոյատևման հավանականությունը՝ քաղցկեղի տարբեր տեսակների պարագայում, և ճշգրիտ մատնանշել ուռուցքը շրջապատող հյուսվածքի առանձնահատկությունները, որը նաև հայտնի է որպես ուռուցքային միկրոմիջավայր։ Վերջինս կապված է ստանդարտ բուժումների՝ վիրահատության, քիմիաթերապիայի, ճառագայթման և իմունոթերապիայի դեպքում հիվանդի արձագանքի հետ։

Ի վերջո, սա կարող է թույլ տալ պատկերացում կազմել ուռուցքի այնպիսի հատուկ առանձնահատկությունների մասին, որոնք նախկինում չէին էլ ենթադրվում, որ կարող են կարևոր լինել հիվանդի գոյատևման համար:

«Եթե ​​հետագայում վավերացվի և լայնորեն տարածվի մեր մոտեցումը և նմանօրինակ մոտեցումները, ապա հնարավոր կլինի վաղ շրջանում հայտնաբերել քաղցկեղով հիվանդներին և նրանք կկարողանան օգտվել փորձարարական բուժումներից, որոնք ուղղված են որոշակի մոլեկուլային տատանումների վրա․ մի հնարավորություն, որն այժմ համատարած հասանելի չէ ամբողջ աշխարհում», – ասում է հետազոտության ավագ հեղինակ, Հարվարդի բժշկական դպրոցի Բլավատնիկ ինստիտուտի կենսաբժշկական ինֆորմատիկայի ասիստենտ Կուն-Հսինգ Յուն։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները