«Համացանցի օսկարը». Հայկական ընկերությունների նվաճած Webby Awards-ի մասին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հայ հիմանդիրներ ունեցող Krisp-ն ու Podcastle-ը 26-րդ ամենամյա Webby Awards-ում մրցանակներ են նվաճել։ Այժմ ներկայացնենք, թե ինչ է իրենից ներկայացնում մրցանակաբաշխությունը, և ինչու է կարևոր «մերոնց» հաղթանակն այստեղ։

The Webby Awards-ը առաջատար միջազգային մրցանակ է, որն ամեն տարի տրվում է աշխարհի լավագույն վեբ-նախագծերին։

- Advertisement -
«Համացանցի օսկարը». Հայկական ընկերությունների նվաճած Webby Awards-ի մասին

Մրցանակը տրվում է Թվային արվեստների և գիտությունների միջազգային ակադեմիայի (IADAS) կողմից՝ սկսած 1996 թվականից։ Ակադեմիան ունի 2000+ անդամ, որոնց թվում են՝ առաջատար ինտերնետ փորձագետներ, գործարարներ, Webby-ի նախկին հաղթողներ, թեկնածուներ և այլ մասնագետներ:

The Webby-ն այժմ մրցանակ է սահմանում 8 հիմնական մեդիա տիպերի (վեբ և բջջային կայքեր, տեսանյութեր, Գովազդ, ԶԼՄ-ներ և PR, սոցիալական ցանցեր, հավելվածներ և ծրագրային ապահովում, խաղեր, փոդքաստներ, վիրտուալ և հեռակառավարվող սարքեր) 100-ից ավելի անվանակարգերում։

Յուրաքանչյուր անվանակարգում շնորհվում է երկու մրցանակ՝ The Webby Award և The Webby People’s Voice: Առաջինը՝ Թվային արվեստների և գիտությունների միջազգային ակադեմիայի անդամների ընտրությամբ, երկրորդ մրցանակը՝ The Webby People’s Voice-ը, շնորհվում է քվեարկող հանրության կողմից: Ամեն տարի The Webby People’s Voice Awards-ը հավաքում է միլիոնավոր ձայներ ամբողջ աշխարհից:

Յուրաքանչյուր հաղթող մրցանակաբաշխության ժամանակ 5 բառից կազմված ողջույնի խոսքի հնարավորություն ունի, որոնք հիմնականում հումորային են լինում։

The Webby Awards-ը համարվում է «Համացանցի բարձրագույն պարգև» և երբեմն անվանվում է նաև «Համացանցի Օսկար»։

Webby մրցանակաբաշխության տարբեր տարիների հաղթողների թվում են ոլորտի համաշխարհային առաջատարներ Google-ը, BBC-ն, CNN-ը, eBay-ը, Yahoo!-ն, Amazon-ը, YouTube-ը, Wikipedia-ն և այլ ընկերություններ։ Իսկ Webby Awards 2022 մրցանակակիրների թվում արդեն 2 հայկական ընկերություններ են։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
«Համացանցի օսկարը». Հայկական ընկերությունների նվաճած Webby Awards-ի մասին

Վերջին նորությունները

«Համացանցի օսկարը». Հայկական ընկերությունների նվաճած Webby Awards-ի մասին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում: