Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը համագործակցելու է Pluralsight-ի հետ

Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը այսուհետ համագործակցելու է Pluralsight ինֆորմացիոն տեխնոլոգիական ընկերության հետ։ Համագործակցության արդյունքում իրականացնելու են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը միտված տարբեր ուսումնական ծրագրեր։

Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում ներգրավված բոլոր ուսանողներին հնարավորություն է տրվում ստանալ անվճար լիցենզիա և օգտվել Plurasight֊ի կայքում առկա հետևյալ գործիքակազմից.

  • Ստուգել սեփական գիտելիքները ծրագրավորման ընտրված լեզվում։
  • Ըստ արդյունքների` ընտրել այն օնլայն դասընթացը, որը հարկավոր կլինի ուսանողին` ձեռք բերելու նոր գիտելիքներ և հմտություններ։
  • Ստանալ միջազգայնորեն ընդունելի գնահատական, ինչի շնորհիվ ուսանողը ցանկության դեպքում կկարողանա աշխատանքի անցնել նաև միջազգային հայտնի խոշոր ընկերություններում։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ