Գյումրիում ստեղծվել է լաբորատորիա, որն իրականացնելու է ինկուբացիոն ծրագրեր՝ միտված գաղափարների և դրանց նախատիպերի մշակմանը

Վերջին լուրերը
Գյումրիում ստեղծվել է լաբորատորիա, որն իրականացնելու է ինկուբացիոն ծրագրեր՝ միտված գաղափարների և դրանց նախատիպերի մշակմանը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Գյումրիում ստեղծվել է բոլորովին նոր լաբորատորիա, որն իրականացնելու է ինկուբացիոն ծրագրեր՝ միտված գաղափարների և դրանց նախատիպերի մշակմանը, ինստիտուցիոնալ համայնքների ձևավորմանը, և միջդիսցիպլինար համագործակցությունների խթանմանը։

Ապրիլի 26-ին, ժամը 15։00 տեղի կունենա «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում հիմնված «Black Box» միջդիսցիպլինար ինկուբացիոն լաբորատորիայի գործունեության մեկնարկն ազդարարող միջոցառումը։

- Advertisement -
Գյումրիում ստեղծվել է լաբորատորիա, որն իրականացնելու է ինկուբացիոն ծրագրեր՝ միտված գաղափարների և դրանց նախատիպերի մշակմանը

Լաբորատորիան ստեղծվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ) և «GALIQUE Art Space»-ի կողմից։

«Լաբորատորիայի հիմքում ընկած է գիտության, արվեստի, արհեստի և տեխնոլոգիաների փոխհարբերության և ոլորտային համագործակցության ուսումնասիրությունը, ինչպես նաև գործուն միջդիսցիպլինար համակարգեր ձևավորելու առաքելությունը։ Մարդու կենսական կարիքներից է ստեղծագործելը։ Ինչպես արվեստագետները, այնպես էլ գիտնականները, ճարտարագետները և արհեստավորները ստեղծագործում են։ Առանձին՝ յուրաքանչյուրն իր ոլորտում։ Բայց հասարակության ներդաշնակ զարգացման համար առանցքային է այս ոլորտների համադրումը՝ըստ որոշակի ալգորիթմի։ Եվ հենց «Black Box» լաբորատորիան հանդիսանում է այդ ալգորիթմը»,-նշում են միջոցառման նախաձեռնողները։

Լաբորատորիան պարզապես ֆիզիկական տարածք չէ, այլ դինամիկ էկոհամակարգ, որը նախատեսված է գաղափարի ստեղծման գործընթացը զարգացնելու նախատիպի մշակման համար: «Black Box»-ի միջոցով ստեղծվում է մի հարթակ, որտեղ նորարար մտքերը տարբեր բնագավառներում կարող են արդյունավետ մեկտեղվել՝ առաջ բերելու լուծումներ, որոնց կարիքն այսօր ունի մեր հասարակությանը։

Միջոցառման շրջանակում կներկայացվի «How do you want to live?/Ինչպե՞ս եք ցանկանում ապրել» խորագրով ֆոտոցուցահանդեսը, որում ցուցադրված են գերմանացի լուսանկարիչ Ռալֆ Բաքերի և Բելլա Հարությունյանի աշխատանքները։ Կներկայացվի նաև Camera Obscura խորագրով պերֆորմանս, հեղինակներ՝ Գուրգեն Գինոսյան, Արմեն Տեր-Մկրտչյան։

Միջդիսցիպլինար արվեստագետ Գոհար Սարգսյանն էլ կներկայացնի Black Box միջդիսցիպլինար ինկուբացիոն ծրագրի շրջանակում ստեղծված իր հեղինակային «Մեդիտացիա 5 տարրերով» նախագիծը, որը բազմամիջոց ինստալացիա է` բաղկացած լսողական և վիզուալ ինստալացիաներից, և պերֆորմատիվ՝ շոշափելի առարկաներից: Այս նախագիծը մասնակիցներին հնարավորություն է տալու մեր զգայարանների, զգացմունքների և ստեղծագործական երևակայության միջոցով հաղորդակցվել տարերքների հետ։ Նախագծի նպատակն է զարգացնել այցելուների մեջ բնության նկատմամբ զգայունությունը՝ դրանով իսկ նպաստելով շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարության և էսթետիկ մոտեցման նշանակության ավելի խորը գիտակցմանը:

Oda Talk խորագրի ներքո՝ «ODA:Heritages room»-ում, կներկայացվեն մանրամասներ «Black Box»-ի տեսլականի և զարգացման վերաբերյալ, ինչպես նաև առաջիկայում ընդլայնված հետազոտական կենտրոն ստեղծելու տեսլականը։ 

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները