Կառավարության որոշմամբ՝ գյուղացիներին մինչև 2 մլն դրամ անտոկոս վարկեր կտրամադրվեն

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է ագրոպարենային ոլորտի վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը, որի շրջանակում 2026-2027 թվականներին ֆերմերներին կտրամադրվեն անտոկոս վարկեր:

Պետությունն ամբողջությամբ կփոխհատուցի տարեկան մինչև 14% կազմող տոկոսադրույքը՝ շահառուի համար սահմանելով 0% վճար: Մեկ շահառուին տրամադրվող վարկի սահմանաչափը կազմում է 1-2 մլն դրամ, իսկ վարկի առավելագույն հանրագումարը չի կարող գերազանցել 2 մլն դրամը:

Վարկերը տրամադրվելու են դրամով, անկանխիկ եղանակով՝ մինչև երեք տարի մարման ժամկետով և վեց ամիս արտոնյալ ժամանակահատվածով: Այս մեխանիզմը հնարավորություն է տալիս գարնանային գյուղատնտեսական աշխատանքների համար վերցված միջոցների տոկոսները չվճարել մինչև բերքահավաքը: Ծրագրի իրականացման նպատակով 2026 թվականին կհատկացվի շուրջ 40 մլրդ դրամի վարկային պաշար, որի սուբսիդավորման համար պետբյուջեից կպահանջվի մոտ 2 մլն դրամ:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները