«Հայկական GTA». պատրաստվում է Երևանի մասին առաջին open-world խաղը՝ Միշոյի մասնակցությամբ

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայկական խաղային արտադրության ոլորտում մեկնարկել է բացառիկ նախագիծ, որի շրջանակում ստեղծվում է Երևան քաղաքի պատկերով առաջին «open-world» ժանրի համակարգչային խաղը: Նախագծի գլխավոր հերոսին մարմնավորում և ձայնավորում է ռեփեր Միշոն: Խաղի պրոդյուսերը Ռաֆայել Թադևոսյանն է, իսկ պաշտոնական թողարկումը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին:

Խաղացողներին հասանելի կլինի գրեթե ամբողջությամբ վերակերտված Երևանը, որտեղ հնարավոր կլինի ազատ տեղաշարժվել, փոխազդել կերպարների հետ և ազդել սյուժեի զարգացման վրա: Պատմության կենտրոնում Արթուր անունով հերոսն է, ով փորձում է փոխել սեփական կյանքը:

Նախագիծն ընդգրկում է մեքենաների իրականին մոտ կառավարում, NPC կերպարներով հագեցած քաղաքային միջավայր և օրիգինալ սաունդթրեք: Մոտ ժամանակներս մշակողները խոստանում են ներկայացնել խաղի առաջին թիզերը:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները