xAI-ը Grok 3 նեյրոցանցի ձայնային ռեժիմին մի քանի էքսցենտրիկ «անձնավորություններ» է ավելացրել. նրանք կարող են իրենց խոսքում օգտագործել ժարգոն (ներառյալ անպարկեշտ լեզու) կամ, օրինակ, «ֆլիրտ անել» օգտատիրոջ հետ:
Ամենաշատ քննարկվող ռեժիմը «unhinged» ռեժիմն էր, որի դեպքում նեյրոնային ցանցը կարող է վիրավորել զրուցակցին, հրաժարվել պատասխանել «կեսգիշերին», քանի որ քնած է և իրեն հակասական վարքագիծ դրսևորել: Կա նաև «սեքսուալ» ռեժիմ, ինչպես նաև ավելի հանգիստ տարբերակներ, որոնք կոչվում են «Լավագույն ընկեր» և «Հանճար»:
Առայժմ չաթ-բոտի ձայնային տարբերակը հասանելի է միայն վճարովի բաժանորդներին։ Բոլոր ռեժիմների համար հասանելի են տղամարդու ձայն` Sal և կանացի ձայն`Ara:
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին xAI ստարտափը բացել էր Grok 3 մոդելի անվճար մուտքը բոլոր օգտատերերի համար՝ «մինչև սերվերները հալվեն»։
Կարդացեք նաև.