Google-ը 2,7 միլիարդ դոլար է ծախսել նախկին աշխատակցին հետ բերելու համար

Վերջին լուրերը
Google-ը 2,7 միլիարդ դոլար է ծախսել նախկին աշխատակցին հետ բերելու համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Google-ը վճարել է 2,7 միլիարդ դոլար «Character AI» ստարտափի տեխնոլոգիաների լիցենզիաների համար, որը ստեղծվել է 2021 թվականին ՏՏ հսկայի նախկին աշխատակից Նոամ Շազիրի կողմից, գրում է Forbes.ru-ն։

Աղբյուրի համաձայն՝ Google-ի հիմնական նպատակն էր ընկերություն վերադարձնել ՏՏ ոլորտի հանճարին, ով հայտնի դարձավ արհեստական ​​ինտելեկտի ոլորտում իր հետազոտություններով։

Ներկայումս Շազիրը Google-ի փոխնախագահն է և աշխատում է ընկերության արհեստական ​​ինտելեկտի ալգորիթմների մշակման վրա, ինչպիսին է Gemini-ն: Շազիրի վերադարձի համար է Google-ը համաձայնվել վճարել հսկայական գումար այդ լիցենզիայի համար:

Հիշեցնենք, որ Նոամ Շազիրն աշխատում է Google-ում 2000 թվականից։ 2017 թվականին նա և մի խումբ այլ հեղինակներ հրապարակեցին «Ուշադրությունն այն ամենն է, ինչ ձեզ հարկավոր է» վերնագրով հոդվածը, որը հիմք դարձավ գեներատիվ նեյրոնային ցանցերի տեխնոլոգիայի համար: Ավելի ուշ նա և իր գործընկերները ստեղծեցին «Meena» չաթբոտը և կանխատեսեցին, որ մոտ ապագայում չաթբոտը կարող է փոխարինել Google որոնողական համակարգին և բերել տրիլիոնավոր դոլարների եկամուտ:

Google-ը հրաժարվեց հրապարակայնորեն գործարկել չաթ-բոտը, և Շազիրը լքեց ընկերությունը 2021 թվականին՝ մեղադրելով նրան բյուրոկրատական ​​ ​​ակտերի մեջ: Հետագայում նա ստեղծեց Character AI ստարտափը, որը երկու տարի անց ներգրավեց 150 միլիոն դոլարի ներդրումներ և գնահատվեց 1 միլիարդ:

OpenAI-ի և Microsoft-ի մրցակցության պայմաններում Շազիրը փորձեց ավելի շատ միջոցներ հավաքելագրել իր ստարտափի համար և, ի վերջո, կարողացավ համաձայնության գալ Alphabet-ի՝ Google-ի մայր ընկերության հետ:

Գործարքի արդյունքում Շազիրը և Character AI-ի մի քանի տասնյակ այլ աշխատակիցներ տեղափոխվեցին Google։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները