Google-ը գործարկել է Android 15-ի համար անվտանգության նոր գործառույթ, որը կօգնի օգտատերերի թվային հաշիվները պաշտպանել հեռախոսային գողություններից: Գործառույթը, որը կոչվում է Identity Check, պահանջում է կենսաչափական նույնականացում՝ հաշվի և սարքի որոշակի կարգավորումներ մուտք գործելու համար, երբ օգտատերը գտնվում է վստահելի վայրից դուրս, օրինակ՝ տնից կամ աշխատավայրից:

Identity Check-ը պաշտպանում է այնպիսի կարևոր կարգավորումները, ինչպիսիք են՝ ձեր սարքի PIN կոդը փոխելը, անջատել Anti-Theft գործառույթը, անջատել Find my device գործառույթը, փոխել կենսաչափական տվյալները: «Սխալ ձեռքերում հայտնված սարքը կարող է բացահայտել զգայուն տվյալները՝ խոցելի դարձնելով անձնական տվյալները»,- բացատրում է Google-ը իր բլոգում գործառույթի գործարկման գրառման մեջ։
Գործառույթն առաջին անգամ հայտնվել էր փորձարկման ռեժիմում անցած դեկտեմբերին՝ որպես Pixel Drop թարմացման մի մաս և հասանելի կդառնա առաջիկա շաբաթների ընթացքում Samsung Galaxy սարքերի համար։ Այս տարվա վերջին այն կհայտնվի այլ արտադրողների սարքերում:
Կարդացե՛ք նաև․