Google-ը կջնջի այն հաշիվները, որոնք երկար ժամանակ ակտիվ չեն եղել

Վերջին լուրերը
Google-ը կջնջի այն հաշիվները, որոնք երկար ժամանակ ակտիվ չեն եղել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Google ընկերությունը հայտարարել է, որ օգտատերերի այն հաշիվները, որոնք երկար ժամանակ ակտիվ չեն եղել և չեն օգտագործվել, կհեռացվեն: Գործընթացը կմեկնարկի 2023 թվականի վերջին:

Ըստ հայտարարության՝ 2 տարի շարունակ ոչ ակտիվ հաշիվները կջնջվեն: Դա կներառի նաև այն բովանդակությունը, որ նրանք պահպանել են WorkSpace, Youtube և Google Photos հարթակներում: Մինչև հաշիվը հեռացնելը Google-ը ամիսների ընթացքում մի քանի ծանուցումներ կուղարկի օգտատերերին: Ընդ որում, առաջին հերթին կհեռացվեն այն հաշիվները, որոնք չեն օգտագործվել ստեղծվելուց անմիջապես հետո:

- Advertisement -
Google-ը կջնջի այն հաշիվները, որոնք երկար ժամանակ ակտիվ չեն եղել

Օգտատերերն իրենց հաշիվները «ակտիվ պահելու» համար պետք է մուտք գործած վիճակում օգտվեն համակարգի ծառայություններից գոնե մեկից՝ որոնում կատարեն, կարդան կամ ուղարկեն նամակներ, դիտեն տեսանյութ Youtube-ում կամ հավելված ներբեռնեն Google Play-ից, և այլն:

Նշված փոփոխությունները չեն վերաբերի բիզնես-հաշիվներին և ուսումնական հաստատություններին:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները