Google-ի Bard չաթբոտը հասանելի է օգտագործման համար, բայց առայժմ 2 երկրում

Վերջին լուրերը
Google-ի Bard չաթբոտը հասանելի է օգտագործման համար, բայց առայժմ 2 երկրում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Google-ը վերջապես օգտագործման համար հասանելի է դարձրել իր արհեստական բանականությամբ գործող Bard չաթբոտը, որը պետք է մրցակցի մեծ աղմուկ հանած ChatGPT-ի հետ: Առայժմ այն գործելու է սահմանափակ ֆունկցիոնալով ու ընդամենը երկու երկրներում՝ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում:

Bard նեյրոցանցը կառուցված է LaMDA լեզվական մոդելի հիման վրա, ու նախնական տեքստերը ցույց են տվել, որ դեռ կատարելագործման կարիք ունի: Չնայած դրան՝ Google-ը որոշել է այն դուրս բերել հանրային օգտագործման: Այն ներկայացված է bard.google.com հասցեով, ընդ որում՝ ցանկացողները ստիպված են հերթագրվել այն օգտագործելու համար, ու դրա հնարավորությունը կստանան միայն ընկերության կողմից ընտրված մարդիկ: Ընկերությունը պլանավորում է աստիճանաբար մեծացնել լսարանը, բայց դեռ չի տրամադրում տեղեկատվություն այն մասին, թե երբ այն հասանելի կդառնա բոլորի համար:

- Advertisement -
Google-ի Bard չաթբոտը հասանելի է օգտագործման համար, բայց առայժմ 2 երկրում

Bard-ը հիմնականում նման է ChatGPT-ին և մյուս նմանատիպ չաթերին, որի միակ և գլխավոր գործառույթը օգտատիրոջ մուտքագրած հարցերին պատասխանելն է:

Կարդացե՛ք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները