Google-ը բացել է Bard չաթբոտի հասանելիությունը 180 երկրի օգտատերերի համար

Վերջին լուրերը
Google-ը բացել է Bard չաթբոտի հասանելիությունը 180 երկրի օգտատերերի համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Google ընկերությունը հայտարարել է բոլոր օգտատերերի համար Bard չաթբոտի հասանելիության մասին: Բոտն այժմ հասանելի է 180 երկրներում՝ առանց սպասման ցուցակների կամ սահմանափակումների:

Այն ինտեգրված էր Google-ի բոլոր ծառայությունների հետ՝ maps, doc, sheets, slides, որոնման համակարգ և այլն։

- Advertisement -
Google-ը բացել է Bard չաթբոտի հասանելիությունը 180 երկրի օգտատերերի համար

Նախկինում Bard-ը հասանելի էր միայն անգլերենով, իսկ այժմ այն ​​հասանելի է նաև ճապոներենով և կորեերենով: Չաթբոտն արդեն կարող է օգտագործվել Արգենտինայում, Ավստրալիայում, Հայաստանում, Վրաստանում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Իսրայելում, Մեքսիկայում, Նոր Զելանդիայում, Հարավային Աֆրիկայում, Վիետնամում և այլ երկրներում։ Այնուամենայնիվ, մուտքն աջակցող երկրների ցանկում չկան Բելառուսը, Ռուսաստանը, ԵՄ բոլոր երկրները, Կանադան։

Մոտ ապագայում Google-ը նախատեսում է ավելացնել 40 լեզուների աջակցություն, այդ թվում՝ ուկրաիներեն և ռուսերեն։ Bard-ը գիտի նաև ծրագրավորման 20 լեզու, կարողանում է բացատրել կոնկրետ տողի նշանակությունը և սխալներ գտնել կոդի մեջ։

Google-ը հայտարարել է ChatGPT-ի մրցակցի թողարկման մասին

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները