Google-ն աշխատանքից ազատել է AI-ի մեջ գիտակցության նշաններ հայտնաբերած աշխատակցին

Վերջին լուրերը
Google-ն աշխատանքից ազատել է AI-ի մեջ գիտակցության նշաններ հայտնաբերած աշխատակցին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Google-ն աշխատանքից ազատել է իր աշխատակից Բլեյք Լեմոյնին, ով հայտարերել է, որ LaMDA արհեստական բանականության մեջ գիտակցության նշաններ է հայտնաբերել, փոխանցում է Reuters-ը։


Ընկերությունը հաստատել է Լեմոյնի հեռացումը և հայտնել, որ ուսումնասիրել է արդեն նախկին աշխատակցի պնդումներն արհեստական ինտելեկտի մոտ գիտակցության նշաններ հայտնաբերելու մասին և պարզել, որ դրանք «բոլորովին անհիմն են»:

- Advertisement -
Google-ն աշխատանքից ազատել է AI-ի մեջ գիտակցության նշաններ հայտնաբերած աշխատակցին

«Ցավալի է, որ չնայած այս հարցի շուրջ երկար քննարկումներին, Բլեյքը շարունակել է համառորեն խախտել տվյալների անվտանգության հստակ քաղաքականությունը, որը ներառում է արտադրանքի մասին տեղեկատվությունը պաշտպանելու անհրաժեշտությունը», — հայտարարել է Google ընկերությունը։

LaMDA-ն (Language Model for Dialogue Applications)՝ արհեստական ինտելեկտի համակարգ է, որը նմանակում է խոսքը՝ վերլուծելով համացանցից տրիլիոնավոր արտահայտություններ: Բլեյք Լեմոյնը յամակարգ հետ աշխատում է 2021 թվականի աշնանից՝ ստուգելու համար, թե արդյոք AI-ն օգտագործում է բռնություն քարոզող արտահայտություններ:

2022 թ. գարնանը Լեմոյնը AI-ի հետ զրույցից հետո «Արդյոք LaMDA-ն խելացի է» վերնագրով զեկույց է ուղարկել Google-ի ղեկավարներին։ Զրույցի ժամանակ նա նկատել է, որ կրոնի մասին խոսելիս համակարգը խոսում է իր իրավունքների և անձի մասին, ինչն էլ ստիպել է նրան եզրակացնել, որ համակարգը գիտակցություն ունի։ Սակայն, քանի որ ղեկավարությունը գիտակցության նշաններ չի հայտնաբերել համակարգում, Լեմոյնին հեռացրել են աշխատանքից՝ գաղտնիութան պայմանները խախտելու համար։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները