Google Analytics & SEO թեմայով անվճար դասընթացն ընդունում է հայտեր

Վերջին լուրերը
Google Analytics & SEO թեմայով անվճար դասընթացն ընդունում է հայտեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ EIF, Gyumri Technology Center — GTC
Վերջնաժամկետ՝ մարտի 10
Տևողություն՝ 2 ամիս
Անցկացման վայր՝ Gyumri Technology Center — GTC

Միջոցառման մասին

- Advertisement -
Google Analytics & SEO թեմայով անվճար դասընթացն ընդունում է հայտեր

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (Enterprise Incubator Foundation (EIF) ) և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (Gyumri Technology Center — GTC )՝ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո մեկնարկում են Google Analytics & SEO դասընթաց:

Դասընթացի շրջանակում մասնակիցները կուսումնասիրեն որոնողական համակարգերի օպտիմալացման, տեխնիկակական աուդիտի իրականացման, բանալի բառերի ընտրության, կլաստերացման, ներքին կամ on-page օպտիմալացման, արտաքին և ներքին հղումների հետ աշխատանքի, հարցումների իրականացման, սոցիալական ազդակների, կայքերի վերլուծության մեթոդներն ու սկզբունքները, ինչպես նաև Screaming Frog, Xmind և անհրաժեշտ այլ ծրագրեր։

Մասնակցել կարող են 15-29 տարեկան երիտասարդներն, ովքեր տիրապետում են HTML/CSS-ի բազային գիտելիքների։ Ոլորտում աշխատանքային փորձը կամ նախնական գիտելիքները կդիտվեն որպես առավելություն։

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մարտի 10-ը ներառյալ լրացնել հետևյալ այս հայտաձևը։

Տեղերը սահմանափակ են։ Մասնակիցների ընտրությունն իրականացվելու է հարցազրույցի միջոցով։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները