Գիտուժ և ISTC. «Գիտական և տեխնոլոգիաների լրագրություն» դասընթացը՝ լրագրողների համար

Վերջին լուրերը
Գիտուժ և ISTC. «Գիտական և տեխնոլոգիաների լրագրություն» դասընթացը՝ լրագրողների համար
Նանէ Հայրապետյան
Բազմաթիվ ինչուների պատասխանի հետևից գնալու համար, նախ ընտրեցի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ճանապարհը, հետո քաղաքական ինչուները տարան Պետական Կառավարման Ակադեմիա ու ստացա քաղաքագիտության մագիստրոսի կոչում: Բարև Ձեզ, ես Նանէ Հայրապետյանն եմ, այս հարթակում պատմում եմ ՏՏ-ի, բիզնեսի և ինովացիաների մասին: Եթե ունեք հարցեր կամ թեմաներ, որոնց կուզեք որ անդրադառնանք, գրեք ինձ հետևյալ հարթակններում:

«Գիտուժ» նախաձեռնությունը և ISTC հիմնադրամը մեկնարկում են «Գիտական և տեխնոլոգիաների լրագրության» անվճար դասընթաց (բութքեմփ), որին կարող են մասնակցել թեմայով հետաքրքրված բոլոր ցանկացողները՝ լրացնելով հայտը: Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների գրագետ լուսաբանումը և գիտության հանրայնացումը։ Կազմակերպիչները հայտը լրացրած մարդկանցից կընտրեն 12 հոգու՝ դասընթացին մասնակցելու համար։

Դասընթացի կազմակերպիչներն են ISTC հիմնադրամը, Գիտուժ նախաձեռնությունը և Երևանի պետական համալսարանը: Գլխավոր գործընկերներն են՝ PMI Science R&D կենտրոնը, Enterprise Incubator Foundation (EIF)ը և LABZ.AI ընկերությունը։

How2b.am-ը զրուցել է բութքեմփի կազմակերպիչներ՝ «Գիտուժ» նախաձեռնությունից Լիլիթ Մարգարյանի և ISTC ընկերության կրթական ծրագրերի համակարգող էլեն Ալթունյանի հետ:

Տեխնոլոգիաները և հատկապես գիտությունը Հայաստանում կամ չեն լուսաբանվում, կամ լուսաբանվում են խիստ մակերեսորեն։ Դասընթացի նպատակից մեկն այդ բացը լրացնելն է. Լիլիթ Մարգարյան

«Գիտական և տեխնոլոգիաների լրագրություն» բութքեմփ սկսելու գաղափարը Արեգին է, որը ISTC հիմնադրամի տնօրենն է։ «Մի անգամ միջոցառման ժամանակ մոտենում է ինձ և ասում նման դասընթաց ենք պատրաստվում սկսել, կարծում եմ լավ կլինի «Գիտուժ»-ի հետ միասին անենք։ Արեգն էլ է «Գիտուժ» համայնքի անդամ և սատարում է նախաձեռնության պահանջը։

Մեզ համար շատ բնական գործակցություն է ստացվում, քանի որ «ISTC» հիմնադրամի հետ այդպիսի դասընթացի ստեղծմանը նպաստելը ուղղակիորեն «Գիտուժ» նախաձեռնության առաքելության շրջանակում էր»,- պատում է Լիլիթ Մարգարյանը։

Գիտուժ և ISTC. «Գիտական և տեխնոլոգիաների լրագրություն» դասընթացը՝ լրագրողների համար
«Գիտական և տեխնոլոգիաների լրագրության» առաջն դասընթացը (բութքեմփ)

Դասընթացի անզեն աչքով երևացող նպատակներից առաջինն է կրթել լրագրողներ, որոնք կարող են ընտրելով տարբեր մեդիա ֆորմատներ, գրագետ ու համապարփակ լուսաբանել գիտությունը ու տեխնոլոգիաները՝ օգնելով դրանց հանրայնացմանը։ Երկրորդ նպատակը, որն այնքան էլ տեսանելի չէ, լրագրողական, գիտական և տեխնոլոգիական համայնքների միջև հաղորդակցությունը զարգացնելն է՝ դրանով ապահովելով այդ համայնքների միջև գիտելիքի շրջանառությունը։

Երրորդ նպատակին հասնելն ավելի երկարաժամկետ գործունեություն է պահանջում։ Դա գիտական լրագրող կրթելու համար Հայաստանում գիտելիքն ավելի ֆունդամենտալ և անընդհատ զարգացվող դարձնելն է, համապատասխան գիտելիք ունեցող մարդկանց գտնելը կամ զրոյից ստեղծելն է։ Տեսեք, ընդամենը երկու ամսիս տևող բութքեմփի օգնությամբ մենք փորձում են գտնել համախոհներ, տալ գիտական և տեխնոլոգիաների լրագրության մասին գիտելիքներ, սովորեցնել պրոֆեսիոնալ աշխատելու մոտեցումները, ծանոթացնել իրական մասնագետների հետ, և, վերջապես, մարդկանց ոգևորել մեզ հետ միասին նպաստել երկրում առկա դիսկուրսի մակարդակի բարձրացմանը։ Այսինքն, մենք փորձում ենք ստեղծել ճանապարհներ և հնարավորություններ, որպեսզի ապագայում իսկապես կարողանանք ունենալ պրոֆեսիոնալ գիտական լրագրողներ կրթող ուժեղ դպրոց։

Գիտուժ և ISTC. «Գիտական և տեխնոլոգիաների լրագրություն» դասընթացը՝ լրագրողների համար

Մարդ, ով կարողանում է պարզ «թարգմանել» այն, ինչ մնացածը չեն կարողանում հասկանալ. Էլեն Ալթունյան.

ISTC-ն արդեն վեց տարի է ինչ գործում է, հենց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի վեցերորդ հարկում ու մեզ համար շատ կարևոր է բոլոր ուղություններով աջակցել գիտության ու տեխնոլոգիաների զարգացմանը, որը նաև ISTC-ի զարգացման հիմքն է: Հասկանալով, որ բացի եռախոսության բերելով Կառավարությանը, մասնավոր հատվածին ու գիտությունը, մեզ համար նաև շատ կարևոր է, իրենց մոտեցնել չորորդ կետին՝ մեդիային, և փորձել ստեղծել մարդ, որը կարողանա պարզ «թարգմանել» այն, ինչը կարևոր է, բայց շատերի համար դժվարընկալելի։

Գիտությունը՝ լայն իմաստով, երբեք չի եղել Հայաստանում տարվող դիսկուսի կարևոր մասը։ Սա մեր ամենացավալի և կործանիչ հետևանքներ ունեցող բացթողումներից մեկն է. Լիլիթ Մարգարյան

Գիտությունը՝ լայն իմաստով, երբեք չի եղել Հայաստանում տարվող դիսկուրսի կարևոր մաս։ Սա մեր ամենացավալի և կործանիչ հետևանքներ ունեցող բացթողումներից է, քանի որ Հայաստանի առջև ծառացած գրեթե բոլոր մարտահարավերների լուծումը կամ գոնե լուծել փորձելու ճանապարհները ուղղակի կամ անուղղակիորեն կապված են ուժեղ գիտական և ԳՀՓԿ (R&D) համակարգ ունենալու հետ։

Գիտուժ և ISTC. «Գիտական և տեխնոլոգիաների լրագրություն» դասընթացը՝ լրագրողների համար

Սա երկրորդ bootcamp-ն է: Մենք շատ ոգևորված ենք առաջինից, որովհետև շատ լուսավոր և գիտակից երիտասարդ լրագրողներ էին դիմել, որոնք դարձան մեր էկոհամակարգի մի մասը, գիտության ամբասադորներ, որոնցից շատերը, համոզված եմ, շարունակելու են օգնել մեզ գիտությունը և տեխնոլոգիաները դարձնել հանրային պահանջարկ ունեցող ամենակարևոր թեմաներից մեկը Հայաստանում:

Ուսանողներն այցելելու են գիտական և տեխնոլոգիական ընկերություններ, ինստիտուտներ, ծանոթանալու են մասնագետների հետ. Էլեն Ալթունյան

Նախորդ տարի Bootcamp-ին մասնակցելու համար մոտ 200 մարդ է դիմել։ Վերջնական՝ հարցազրույցի փուլն անցել էին տասնհինգը: Այս տարի էլ ենք այդ սկզբունքով ընտրելու. առաջին փուլ՝ հայտի լրացում, երկրորդ փուլ՝ հարցազրույց։

Առաջին Bootcamp-ի ժամանակ մեր մասնակիցներն ունեցել են ավարտական աշխատանքներ, որոնք շատ լավ պրոյեկտներ են եղել: Երկու ամսվա ստացած գիտելիքը ծառայեցրել են ավարտական մեդիա պրոեկտ ստեղծելու համար՝ ներկայացնելով իրենց հետաքրքիր գիտական որևէ ճյուղ կամ թեմա: Գիտության մասին մեր գրեթե բոլոր ավարտական աշխատանքները տպագրվել են առաջատար մեդիաներում: Այս տարի ավարտական աշխատանքներ գրելիս, ուսանողները կունենան մենթորներ, իսկ մենթորները կլինեն մեդիա դաշտից ու գիտնականներ, նայած թե շրջանավարտն ինչ թեմայի վրա է աշխատելու:

Գիտուժի վերջնական նպատակը Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների լուծմանը ծառայող ուժեղ  գիտական էկոհամակարգ տեսնելն է

Գիտուժ և ISTC. «Գիտական և տեխնոլոգիաների լրագրություն» դասընթացը՝ լրագրողների համար

Դասընթացի ժամանակ լավագույն մասնագետները կկիսվեն իրենց տեսական և գործնական գիտելիքներով, մասնակիցները կայցելեն առաջատար գիտական լաբորատորիաներ, տեխնոլոգիական կազմակերպություններ ու լրագրողական խմբագրություներ, կմասնակցեն վարպետության դասերին, ինչպես նաև ոլորտի ամենաոգևրիչ մասնագետների և գիտնականների մասնակցությամբ բաց դասախոսություններին։

«Զարգացնելով քննարկումները գիտության և տեխնոլոգիաների մասին», այս տարվա բութքեմփի կարգախոսն է. Լիլիթ Մարգարյան

Բութքեմփն իր շուրջն է համախմբում մարդկանց, որոնք հասկանում են գիտության կարևորությունը Հայաստանի զարգացման ու մարտահրավերների հաղթահարման համար և փորձում են մեզ օգնել հասարակության ավելի լայն շերտերին բացատրել այդ կարևորությունը, վարակել գիտության և տեխնոլոգիաների նկատմամբ սիրով։

Գիտուժ և ISTC. «Գիտական և տեխնոլոգիաների լրագրություն» դասընթացը՝ լրագրողների համար

Այս տարի մասնակիցներին ընտրելիս մենք ուշադրություն ենք դարձնելու ոչ միայն իրենց մասնագիտական կարողություններին և գիտելեիքներին, այլև թե որքանով ուժեղ է իրենց մոտ ձգտումը նպաստել Հայաստանի տեղեկատվական դաշտում քննադատական մտքի և գիտելիքի վրա հիմնված իմաստալից և անաչառ դիսկուրսի զարգացմանը։

«Գիտական և տեխնոլոգիաների լրագրություն» դասընթացը մեկնարկվելու է այս տարվա սեպտեմբերի 20-ին։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սեպտեմբերի 5-ը։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները