Գիտուժի վերջնական նպատակը Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների լուծմանը ծառայող ուժեղ  գիտական էկոհամակարգ տեսնելն է

Վերջին լուրերը
Գիտուժի վերջնական նպատակը Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների լուծմանը ծառայող ուժեղ  գիտական էկոհամակարգ տեսնելն է
Նանէ Հայրապետյան
Բազմաթիվ ինչուների պատասխանի հետևից գնալու համար, նախ ընտրեցի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ճանապարհը, հետո քաղաքական ինչուները տարան Պետական Կառավարման Ակադեմիա ու ստացա քաղաքագիտության մագիստրոսի կոչում: Բարև Ձեզ, ես Նանէ Հայրապետյանն եմ, այս հարթակում պատմում եմ ՏՏ-ի, բիզնեսի և ինովացիաների մասին: Եթե ունեք հարցեր կամ թեմաներ, որոնց կուզեք որ անդրադառնանք, գրեք ինձ հետևյալ հարթակններում:

Ոչ թե լուծել զուտ գիտության թերֆինանսավորման հարցը, այլ պետությունից ստանալ երկարաժամկետ հանձնառություն՝ հարցին համակարգային լուծում տալու համար՝ սա է Գիտուժ նախաձեռնության նպատակը: How2b.am-ն զրուցել է նախաձեռնության անդամ Արամ Ջիվանյանի հետ:

Գիտուժը  նախաձեռնություն է, որը պայքարում է Հայաստանում գիտության վերածնման և զարգացման համար: Այն ունի հստակ նպատակներ, այս փուլի համար այն է՝ պետության կողմից գիտության զարգացման գործում երկարաժամկետ հանձառություն ստանալու և հասնելու համակարգային քայլերի։ Վերոնշյալի կարևոր մարմնավորումներից կլինի համապատասխան օրենքում գիտության համար հատկացումների ամրագրումը՝ ՀՆԱ-ի առնվազն 1%, և զարգացմանն ուղղված համապատասխան ռազմավարությունների մշակումը՝ հստակ ռեսուրսներով և իրականցման հստակ ժամանակացույցով։

- Advertisement -
Գիտուժի վերջնական նպատակը Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների լուծմանը ծառայող ուժեղ  գիտական էկոհամակարգ տեսնելն է

Վերջերս կայացած ասուլիսի ընթացքում Գիտուժ նախաձեռնության անդամներն ահազանգեցին, որ Կառավարության և Ազգային ժողովի ոչ համակարգային վերաբերմունքը գիտության զարգացման նկատմամբ վտանգի տակ է դնում Հայաստանի անվտանգությունը և ապագան։

Հարցը ոչ միայն գիտության սոցիալական խնդիր լուծելն է, այլև ստեղծել համակարգ, որը կծառայի պետությանը

Արամ Ջիվանյանի խոսքով, անցյալ տարի կատարվեց մի կարևոր քայլ՝ կտրուկ բարձրացվեց գիտության համար պետական հատկացումը, բայց սա չպիտի լինի զարգացմանը միտված միակ քայլը, այլապես ոչ մի զարգացում էլ չի լինի:

«Միայն ֆինանսավորման ավելացմամբ խնդիրների զգալի մասը չի լուծվի: Դա իհարկե անհրաժեշտ պայման է բարեփոխումների համար, բայց՝ կիսաքայլ է: Եթե դրանով սկսվի ու ավարտվի, ապա ոչ մի տեղ չենք հասնի: Հաջորդ ամենակարևոր քայլը, որ մենք ուզում ենք տեսնել, դա աշխատող պետական համակարգի ստեղծումն է, որը հստակ գիտի՝ ինչպես է անելու, որ գիտության համար հատկացումներն արդունավետ ծախսվեն՝ ծառայելով գիտության և ԳՀՓԿ կարողությունների զարգացմանը։ Դա առաջին հերթին ձևակերպվում է ռազմավարությամբ՝ երկիրն ինչ նպատակներ ունի ու ինչպիսի համակարգ է ուզում ստեղծել: Հարցը ոչ միայն գիտության սոցիալական խնդիր լուծելն է, այլև ստեղծել համակարգ, որը կծառայի պետությանը»,- ասաց Արամ Ջիվանյանը:

Գիտուժի վերջնական նպատակը Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների լուծմանը ծառայող ուժեղ  գիտական էկոհամակարգ տեսնելն է
Գիտուժ նախաձեռնությանը միացած ընկերություններ

Արամ Ջիվանյանի խոսքով՝ հիմա ամենակարևորը Հայաստանի համար աշխատող համակարգ ստեղծելն է, որը առավելագույնս կնպաստի մեր երկրում գիտության վերածնմանը։ «Այդ համակարգում պետք է լինի պատվերի կոնկրետ ինստիտուտ: Այսինքն, պետությունը պետք է հասկանա իր կարիքները և հստակ ձևակերպի պատվերը՝ ինչ խնդիր է ուզում գիտնականը լուծի, որ թեմայով հետազոտություն անի»,- ասում է Արամ Ջիվանյանը՝ հավելելով, որ եթե Հայաստանում անգամ կա պատվերի ինստիտուտ, ապա այն շատ թույլ է զարգացած:

Որպես հաջորդ քայլ, իրենք  պետությունից պահանջում են ունենալ ռազմավարություն, որով սակայն ամեն ինչ չի ավարտվում:

Պետությունն ունի թղթին հանձնած բազմաթիվ ռազմավարություններ, որոնք փոշոտվում են դարակներում:

«Պետք է նստել ու գիտության մեջ կարևոր ներգրավածություն ունեցող մարդկանց հետ մշակել ռազմավարությունը, որից հետո կհաջորդի ռազմավարությունն իրականացնելու փուլերը: Գրելը մի բան է, այն իրականացնելը՝ այլ բան: Մենք այդ ռիսկն էլ ենք տեսնում, որ պետությունն ունի թղթին հանձնած բազմաթիվ ռազմավարություններ, որոնք փոշոտվում են դարակներում:

Ջիվանյանը նկատեց նաև, որ վերջին շրջանում գիտության նկատմամբ վերաբերմունքը փոխվել է: Ըստ նրա, ֆինանասավորման ավելացմամբ աշխուժություն է նկատվում: 

«Փոխվել է էնտուզիազմը, բարձրացել է գիտության կարևորության գիտակցումը: Գիտնակաների աշխատավարձերը այն աստիճան անընդունելի ցածր էին, որ անհաժեշտ էր առանց հապաղելու բարձրացնել այն։ Սակայն այս ոգևորությունը շուտ կմարի և ոչ մի արդյունք չի տա, եթե չհաջորդեն էկոհամակարգի զարգացմանը նպաստող համակարգային և երկարաժամկետ կտրվածքով հեռանկարային քայլերը»,-ընդգծեց Արամ Ջիվանյանը: 

Գիտուժ նախաձեռնության ասուլիսը

«Գիտությունը մեր երկրում զարգանալու մեծ շանսեր ունի: Խորհրդային տարիներին մենք ունեցել ենք կայացած ու զարգացած գիտական համակարգ, որը գործել է հստակ խնդիրներ է լուծել: Ունեցել ենք գիտական մեծ ներուժ, որն անկախության տարիներին պետության որդեգրած անտարբերության քաղաքականության պատճառով մաշվել է։ Դու չես կարող ունենալ կամ զարգացնել գիտություն առանց հստակ տեսլականի։ Ինքնահոսի արդյունքում, ամեն ինչ  մաշվել է, գիտնականների թիվը կտրուկ նվազել է՝ մոտավորապես 30.000 գիտնականից միայն 4000 է մնացել:

Բայց դա  չի նշանակում, որ գիտությամբ զբաղվող մարդիկ այժմ չկան: Ճիշտ է, մեր գիտնականները քիչ են, բայց մենք դեռ ունենք շատ մրցունակ գիտնականներ: Եթե օբյեկտիվ չափանիշներով նայենք, թե ինչ ֆինանասավորում է եղել ու ինչ արդյունքներ են մեր գիտնականները ապահովել, ապա կարող ենք ասել, որ մեր գիտական համակարգն անգամ այս տարիներին մրցունակ է մնացել»,- եզրափակեց Արամ Ջիվանյանը:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները