Գերմանիայում ևս մեկ Թումո կենտրոն կբացվի

Վերջին լուրերը
Գերմանիայում ևս մեկ Թումո կենտրոն կբացվի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, KfW Գերմանական զարգացման բանկը և Starkmacher e.V.-ն ստորագրել են պայմանագիր` Գերմանիայի Մանհայմ քաղաքում Թումո կենտրոն բացելու մասին:

Կրթական ծրագիրը կներառի տասը հիմնական ոլորտներ՝ ծրագրավորում, երաժշտություն, ռոբոտաշինություն, անիմացիա, եռաչափ մոդելավորում, ֆիլմարտադրություն, խաղերի ստեղծում, գրաֆիկական դիզայն, նկարչություն և լուսանկարչություն:

- Advertisement -
Գերմանիայում ևս մեկ Թումո կենտրոն կբացվի

Շուրջ 1000 ուսանողի համար նախատեսված կենտրոնը նախատեսվում է բացել հաջորդ տարվա աշնանը:

Դեռևս 2021-ի փետրվարին Թումոն KfW-ի հետ պայմանագիր էր ստորագրել, որով նախատեսվում էր Թումո կենտրոնների ցանց և Թումո տուփեր ստեղծել Գերմանիայում՝ Թումոյի Բեռլինի մասնաճյուղի հաջողված փորձի հիման վրա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2023թ. Թումո կենտրոն կբացվի նաև Ֆրանկֆուրտում։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները