Geomotiv-ը գրասենյակ է բացել Երևանում

Վերջին լուրերը
Geomotiv-ը գրասենյակ է բացել Երևանում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ԱՄՆ-ի և Եվրոպայի մեդիա ոլորտում հայտնի Geomotiv ծրագրային ապահովման միջազգային ընկերությունը գրասենյակ է բացել Երևանում: Ընկերությունը 2010 թվականից հաճախորդներին տրամադրում է AdTech համապարփակ լուծումներ:

Geomօtiv-ը կիրառում է Agile մեթոդոլոգիան հաջողության հասնելու և յուրաքանչյուր նախագծի հատուկ պահանջները բավարարելու համար: Այն նպաստում է հաղորդակցության թափանցիկությանը և հեշտությանը: Ընկերությունը հիմնականում կիրառում է Python, Java, Node.JS, Go, JavaScript, Scala, AWS, Google Cloud, Spark, Kafka և PHP տեխնոլոգիաները:

- Advertisement -
Geomotiv-ը գրասենյակ է բացել Երևանում

Ընկերությունը համագործակցում է Rubicon Project-ի, Pluto TV-ի, MediaMath-ի, Adform-ի, Savveo-ի և այլ առաջատար ընկերությունների հետ:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները