Runway ստարտափը, որը մասնակցել է հանրահայտ Stable Diffusion տեքստից պատկերների գեներատորի ստեղծմանը, հայտարարել է նոր նեյրոնային ցանցի մասին, որն նույն մեթոդով տեսանյութեր է ստեղծում։
Gen-2 նեյրոնային ցանցը կարող է ցանկացած տեքստային նկարագրություն վերածել երեք վայրկյան տևողությամբ (այս փուլում) տեսահոլովակի՝ ամենալայն հնարավորությունները բացելով վիդեո բովանդակություն ստեղծողների համար:
Ի տարբերություն իր նախորդի՝ Stable Diffusion-ի, Gen-2-ը սկզբնական շրջանում բաց կամ լայնորեն հասանելի չի լինի: Օգտատերերը կարող են AI տեխնոլոգիային հասանելիություն ստանալ Discord-ի միջոցով՝ միանալով հերթին Runway-ի կայքում:
Տեքստ մուտքագրելով տեսանյութ ստեղծելու գաղափարը նորություն չէ արհեստական բանականության աշխարհում։ Տեխնոլոգիական հսկաները 2022-ի վերջին հրապարակել էին հետազոտական հոդվածներ նմանատիպ AI մոդելների վերաբերյալ: Սակայն Runway Gen-2 մոդելն առանձնանում է նրանով, որ հասանելի կլինի մեծ թվով օգտատերերի համար։
Ինչպես նշում է աղբյուրը՝ տեքստային նկարագրություններից տեսանյութեր ստեղծելու AI-ի կարողությունը կարող է պարզեցնել արտադրության գործընթացը, նվազեցնել ծախսերը և թույլ տալ արվեստագետներին հեշտությամբ կյանքի կոչել իրենց գաղափարները:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: