GameDev-ի հանդիպումներ Երևանում Sperasoft-ից

Վերջին լուրերը
GameDev-ի հանդիպումներ Երևանում Sperasoft-ից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Keywords խաղերի մշակման առաջատար միջազգային ընկերության ստուդիաներից մեկը՝ Sperasoft-ը, մուտք է գործել հայկական շուկա և հունիսին Երևանում կանցկացնի GameDev հանդիպումների շարք:

Keywords-ը մասնակցել է այնպիսի ֆրանշիզաների զարգացմանը, ինչպիսիք են Halo-ն, Battlefield-ը, Assassin’s Creed-ը, Rainbow 6-ը, Mortal Kombat-ը և այլն:

- Advertisement -

Միջոցառումները նվիրված կլինեն GameDev-ի տարբեր թեմաներին, որոնք առնչվում են խաղերի նախագծմանն ու արտադրությանը, համակարգչային ինժեներիային, որակի ապահովմանը և խաղերի թեստավորմանը, արվեստին և նախագծերի կառավարմանը, և կուղեկցվեն Sperasoft-ի՝ ոլորտի առաջատար մասնագետների կողմից ելույթներով:

Sperasoft Armenia-ի միջոցառումների մասին ավելին կարելի է իմանալ և գրանցվել ընկերության Instagram-ի և Facebook-ի էջերում։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները