Carnegie Mellon University-ի (CMU) Bot Intelligence Group (BIG) հետազոտողները մշակել են ռոբոտային թև, որը կարող է նկարներ նկարել՝ հիմնվելով բանավոր, գրավոր և տեսողական նշանների վրա:
Այն շատ նման է DALL-E-ին, սակայն այն ոչ թե ակնթարթային թվային պատկեր է ստեղծում, այլ ֆիզիկապես նկարում է իրական ժամանակում։
BIG թիմը ռոբոտին անվանել է FRIDA՝ մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի պատվին, բացի այդ հապավումը բացվում է նաև որպես՝ «Framework and Robotics Initiative for Developing Arts»։
Ռոբոտին անհրաժեշտ է որոշակի կոնտեքստային ուղղորդում և մոտ մեկ ժամ՝ իր վրձնահարվածների ոճը պատրաստելու համար: Օգտագործողները կարող են նաև պատկեր վերբեռնել՝ FRIDA-ին «ոգեշնչելու» և արդյունքի վրա ազդելու համար՝ պարզ լեզվով նկարագրություններ տրամադրելով:
«FRIDA-ն նկարչական ռոբոտային համակարգ է, բայց FRIDA-ն նկարիչ չէ: Այն համակարգ է, որի հետ նկարիչը կարող է համագործակցել: Նկարիչը կարող է բարձր մակարդակի նպատակներ դնել FRIDA-ի համար, իսկ FRIDA-ն կարող է իրականացնել դրանք»,- նշում են հեղինակները։
Ռոբոտը ստեղծում է յուրօրինակ գունային գամմա յուրաքանչյուր նկարի համար, բայց չի կարող խառնել գույները: Դրա համար անհրաժեշտ է մարդու օգնությունը։
Ռոբոտ-ձեռքը կտավի վրա վրձնով նկարում է, իսկ վերևում տեղադրված տեսախցիկի շնորհիվ AI-ն ստուգում է աշխատանքի որակը և շեղվելու դեպքում կանգնեցնում աշխատանքը։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: