Զեղծարարների կողմից անձնական և բանկային տվյալներ ձեռք բերելու փորձերն ավելացել են. ԿԲ

Վերջին լուրերը
Զեղծարարների կողմից անձնական և բանկային տվյալներ ձեռք բերելու փորձերն ավելացել են. ԿԲ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաղորդմամբ վերջին շրջանում ավելացել են զեղծարարների կողմից անձնական և բանկային տվյալներ ձեռք բերելու փորձերը։

Զեղծարարները կեղծ հեռախոսազանգերի և տարբեր նամակագրությունների (նաև սոցիալական ցանցերում) միջոցով կապ են հաստատում քաղաքացիների հետ, ներկայանում են որպես ֆինանսական հաստատության աշխատակից, պահանջում են տրամադրել իրենց անձնական և բանկային տվյալներ (անձնագրային տվյալներ, գաղտնաբառեր, բանկային քարտի թվեր, հեռախոսահամարին և/կամ էլեկտրոնային փոստին ուղարկված PIN կոդեր կամ նույնականացման այլ կոդեր/տվյալներ), որի շնորհիվ հնարավորություն են ստանում տիրանալ քաղաքացիների ֆինանսական միջոցներին։

Բացի այդ, զեղծարարները կեղծ նամակների (աշխատանքի առաջարկներ, կեղծ նամակների/փաթեթների վերաբերյալ հաղորդագրություններ, խոշոր շահումների և տարբեր հարթակներում քաղաքացիների կողմից տեղադրված գույքը գնելու ցանկության վերաբերյալ կեղծ առաջարկներ) միջոցով քաղաքացիներին ուղարկում են հղումներ, տարբեր շփոթեցնող հնարքներ կիրառելով դրդում են, որպեսզի քաղաքացիներն անցնեն նշված հղմամբ և լրացնեն իրենց անձնական/բանկային տվյալները, ինչի արդյունքում փորձում են տիրանալ քաղաքացիների ֆինանսական միջոցներին։

ՀՀ ԿԲ-ն հորդորում է լինել զգոն և ոչ մի դեպքում որևէ անձի չտրամադրել անձնական և բանկային որևէ տվյալ (այդ թվում՝ ֆինանսականն հաստատության հեռախոսահամարից կամ հեռախոսահամարին մոտ այլ համարից ստացված զանգերի պարագայում), մուտք չգործել անհայտ և կասկածելի հղումներ, չակտիվացնել ստացված անհայտ և չսպասված հաստատման կոդերը։

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները