Formula VC-ն ներդում է կատարել Wirestock-ում

Վերջին լուրերը
Formula VC-ն ներդում է կատարել Wirestock-ում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Formula VC վենչուրային ֆոնդը 200 հազար դոլարի չափով ներդրում է կատարել Wirestock ստարտափում։

Սա վենչուրային ֆոնդի պորտֆոլիոյում թվով 14-րդ ստարտափն է։ Ընդհանուր առմամբ Formula VC-ն 2,3 միլիոն դոլարի ներդրում է կատարել հայկական ստարտափներում։

- Advertisement -
Formula VC-ն ներդում է կատարել Wirestock-ում

Wirestock-ը օգնում է վիզուալ քոնթենտի հեղինակներին մոնետիզացնել լուսանկարները, գրաֆիկան և տեսանյութերը, ապահովելով հեղինակներին հասանելիություն դեպի խոշոր հարթակներ, այդ թվում՝ Getty Images, Shutterstock, Adobe, Pond5, Envato, Freepik եւ այլն:

«Հաշվի առնելով առցանց բովանդակության հսկայական ծավալները՝ Wirestock-ը շատ կարևոր գործառույթ է կատարում, օգնելով հեղինակներին ավելացնել իրենց եկամուտը։ Հավատալով հարթակի ներուժին, որոշեցինք աջակցել և ներդրում կարատել»,- նշել է Formula VC-ի համահիմնադիր, գործընկեր Կարեն Վարդանյանը։

«Մենք կարևորում ենք այն հանգամանքը, որ Formula VC-ի առաքելությունը համահունչ է մեր առաքելությանը՝ օգնելու հեղինակներին եկամուտ ստանալ իրենց բովանդակությամբ: Ուրախ ենք տեսնել նրանց մեր ներդրողների շարքում»,- նշել է Wirestock-ի համահիմնադիր Միքայել Խաչատրյանը:

Wirestock-ի ներդրումային շրջափուլին մասնակցել են նաև վենչուրային ֆոնդեր, այդ թվում՝ Decart Ventures-ը, I2BF-ը, Graph Ventures-ը։

Հայկական Wirestock-ը հայտնել է միանգամից 4 սթոք հարթակների հետ համագործակցության մասին

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները