Forbes-ի 2023թ. միլիարդատերերի ցուցակում 9 հայ կա, որոնցից մեկը՝ Հայաստանից

Վերջին լուրերը
Forbes-ի 2023թ. միլիարդատերերի ցուցակում 9 հայ կա, որոնցից մեկը՝ Հայաստանից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է 2023թ. աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը, որում տեղ են գտել 9 հայ միլիարդատերեր։

Հատկանշական է, որ Forbes-ի վարկանշում առաջին անգամ նշվել է Հայաստանը` Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանի փոխարեն արդեն ներկայացնում է ՀՀ-ն:

- Advertisement -
Forbes-ի 2023թ. միլիարդատերերի ցուցակում 9 հայ կա, որոնցից մեկը՝ Հայաստանից

Մագնիտ առևտրային ցանցի նախկին սեփականատեր Սերգեյ Գալիցկիի (Հարությունյան) կարողությունը գնահատվել է 3.2 մլրդ դոլար, նա ընդհանուր ցուցակի 905-րդ հորիզոնականում է։

Այսպիսով.

Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյաի կարողությունը գնահատվում է 2.7 մլրդ դոլար (1104-րդ հորիզոնական)։

Yota հեռահաղորդակցական ընկերության հիմնադիր Ալբերտ Ավդոլյանի կարողությունը կազմել է 2.2 մլրդ դոլար է (1368-րդ հորիզոնական)։

Fix Price խանութների ցանցի համասեփականատեր Արտյոմ Խաչատրյանի կարողությունը գնահատվել է 2.1 մլրդ դոլար (1434-րդ հորիզոնական)։

Մեծ Բրիտանիայում բնակվող ռուսաստանահայ Անդրեյ Անդրեևի (Անդրեյ Հենրիխի Օհանջանյան) կարողությունը 2 մլրդ դոլար է (1516-րդ հորիզոնական)։

Էդուարդո Էռնեկյանի կարողությունը գնահատվում է 1.9 մլրդ դոլար (1575-րդ հորիզոնական):

Նուբար Աֆեյանի կարողությունը 1.6 մլրդ դոլար է (1804-րդ հորիզոնական)։

Քիմ Քարդաշյանի կարողությունը գնահատվել է 1.2 մլրդ դոլար (2259-րդ հորիզոնական):

Ռուբեն Վարդանյանի կարողությունը նույնպես գնահատվել է 1.2 մլրդ դոլար է (2259-րդ հորիզոնական)։

Մոլորակի միլիարդատերերի կարողությունը 2023թ. կազմում է 12,2 տրլն դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 500 մլրդ դոլարով։

Միլիարդատերերով «ամենահարուստ» երկիրն ԱՄՆ–ն է՝ 735 միլիարդատեր, որին հաջորդում է Չինաստանը (ներառյալ Հոնկոնգը և Մակաոն)՝ 562 միլիարդատեր, իսկ 3-րդ տեղում Հնդկաստանն է՝ 169 միլիարդատեր։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները