Մինչև 6,4%. Fitch-ը բարելավել է Հայաստանի տնտեսական աճի իր կանխատեսումը

Վերջին լուրերը
Մինչև 6,4%. Fitch-ը բարելավել է Հայաստանի տնտեսական աճի իր կանխատեսումը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Fitch Ratings-ը զգալիորեն բարելավել է Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝ հասցնելով այն 6,4%-ի, տեղեկանում ենք վարկանիշային գործակալության կայքից։

Տնտեսական աճի խթանման վրա, ըստ գործակալության, ազդել են Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիների զգալի միգրացիան դեպի Հայաստան (515% այցելուների աճ առաջին եռամսյակում) և դրամական փոխանցումները Ռուսաստանից (200% աճ):

Fitch–ի վերլուծաբանների կարծիքով, միգրանտների զգալի մասը բարձրագույն կրթություն ունեցող մասնագետներ են, հատկապես` տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում։

«Այդ միտումներն օգնեցին 2022թ.–ի երկրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով աճն ավելացնել 13%–ով և պետք է ազդակ հաղորդեն 2022թ.–ի երկրորդ կիսամյակում։ Fitch-ը 2022թ.–ին բարձրացրել է իրական ՀՆԱ–ի աճի կանխատեսումները` մինչև 6,4%, քանի որ դրամական փոխանցումները խթանում են անձնական սպառումը, իսկ արտահանման ցուցանիշները (հատկապես դեպի Ռուսաստան) մնում են նույն մակարդակում։ Fitch–ն ակնկալում է, որ միջին աճը 2023–2024թթ.–ին կկազմի 4,7%», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ՝ այս տարվա մարտին հրապարակված իր նախորդ կանխատեսման մեջ Fitch Ratings–ը Հայաստանի ՀՆԱ–ի աճը տարվա արդյունքում կանխատեսում էր 1,3% մակարդակում։

Fitch Ratings-ը միաժամանակ հաստատել է նաև արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի վարկանիշը «B+» մակարդակում, ինչը նշանակում է, որ կանխատեսումը կայուն է։

Ինչպես հայտնում է գործակալության կայքը, «Հայաստանի «B+» վարկանիշն արտացոլում է մեկ շնչին ընկնող եկամտի, կառավարման և գործարար միջավայրի ցուցանիշները՝ համեմատած համապատասխան զարգացման մակարդակ ունեցող երկրների հետ, ինչպես նաև մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության և ԱՄՀ աջակցությամբ իրականացվող բարեփոխումների ամուր հանձնառությունը:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները