Արտակարգ դեպք է տեղի ունեցել SpaceX Dragon-ի արձակման ժամանակ․ Falcon 9-ի թռիչքները դադարեցվել են

Վերջին լուրերը
Արտակարգ դեպք է տեղի ունեցել SpaceX Dragon-ի արձակման ժամանակ․ Falcon 9-ի թռիչքները դադարեցվել են
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

SpaceX-ը ժամանակավորապես դադարեցրել է իր Falcon 9 հրթիռի արձակումն այն բանից հետո, երբ խնդիրներ են առաջացել 2 օր առաջ տեղի ունեցած Crew-9 առաքելության ժամանակ, որի շրջանակում ուղեծիր պետք է դուրս բերվեին Roscosmos-ի և ՆԱՍԱ-ի տիեզերագնացները, հայտնում է Space-ը։

Falcon 9 հրթիռը արձակվել է շաբաթ օրը, սեպտեմբերի 28-ին՝ Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանի SLC-40 համալիրից՝ ուղարկելով ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Նիկ Հեյգին և ռուս տիեզերագնաց Ալեքսանդր Գորբունովին Միջազգային տիեզերակայան՝ Crew Dragon պարկուճով, որը կրում է Freedom անվանումը:

- Advertisement -

Falcon 9-ի առաջին փուլը բարեհաջող վայրէջք է կատարել թռիչքից անմիջապես հետո: Սակայն, երկրորդ փուլում այն ուղեծրից դուրս է եկել և ընկել է օվկիանոսի չնախատեսված տարածքում:

Երեկ երեկոյան SpaceX-ը պետք է արձակեր Falcon 9-ը, որը Eutelsat OneWeb 20 արբանյակներն էր տեղափոխում Կալիֆորնիայի Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայից, սակայն, այդ արձակումը հետաձվեց։ SpaceX-ը հայտարարել է, որ այն կվերսկսվի այս դեորբիտի պատճառի ուսումնասիրությունն ավարտելուց հետո միայն։

Հիշեցնենք, որ գրեթե 3 ամսում սա երկրորդ դեպքն է, երբ Falcon 9-ի երկրորդ փուլը խնդիրներ է արձանագրում: Հուլիսի 11-ին էլ հեղուկ թթվածնի արտահոսք էր հայտնեաբերվել Falcon 9-ի վերին աստիճանում՝ SpaceX Starlink 20 ինտերնետային արբանյակների արձակման ժամանակ, ինչի հետևանքով տիեզերանավը չկարողացավ հասնել նախատեսված ուղեծիր և ի վերջո կորավ:

SpaceX-ն այս մասով պարզեց, որ Falcon 9 հրթիռի երկրորդ փուլի շարժիչի խափանման պատճառը հեղուկ թթվածնի բաքի ճեղքն էր և շուտով վերսկսեց թռիչքները։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները