Հայաստանը բարձրագույն «Ա» դասի տաղավարով կմասնակցի Expo-2025 խոշորագույն համաշխարհային ցուցահանդեսին

Վերջին լուրերը
Հայաստանը բարձրագույն «Ա» դասի տաղավարով կմասնակցի Expo-2025 խոշորագույն համաշխարհային ցուցահանդեսին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանը կմասնակցի Ճապոնիայում կայանալիք «Expo Osaka – 2025» խոշորագույն համաշխարհային ցուցահանդեսին բարձր մակարդակով՝ «Ա» դասի տաղավարով։ Այս մասին դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Ցուցահանդեսը կգործի 6 ամիս՝ 2025 թվականի ապրիլի 13-ից հոկտեմբերի 13-ը։ Նախնական հաշվարկներով, Expo 2025-ը կունենա 28 միլիոն այցելու։

- Advertisement -
Հայաստանը բարձրագույն «Ա» դասի տաղավարով կմասնակցի Expo-2025 խոշորագույն համաշխարհային ցուցահանդեսին

Նախարարի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը որոշել է երկիրը ներկայացնել ամենաներկայացուցչական ձևով։

Հայկական տաղավարը կներկայացվի չորս գլխավոր ուղղություններով՝ Հայաստանի ժամանակակից կրթական նախագծեր («Թումո», «Արմատ», COAF և այլն), բարձր տեխնոլոգիաներ և համապատասխան արտադրանք, տուրիզմ , կերակուր և գինի։

Տաղավարը հագեցած կլինի բարձրտեխնոլոգիական լուծումներով, այդ թվում արհեստական բանականության և թվային այլ լուծումների օգնությամբ, որպեսզի ճապոնական հասարակությանը ցույց տրվեն Հայաստանի լավագույն ձեռքբերումները բարձր տեխնոլոգիաների ոլորտում։

Ճապոնական շուկայով հետաքրքրվող ընկերությունները, որոնք ցանկանում են մասնակցել ցուցահանդեսին, կարող են դիմել էկոնոմիկայի նախարարություն։

Մինչ ցուցահանդեսը նախատեսվում է Ճապոնիա ուղարկել մի քանի հայկական պատվիրակություն, որպեսզի ընկերությունները կարողանան կապեր հաստատել ճապոնացի գործընկերների հետ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները