IT Talks Meetup
Ապրիլի 19-ին Երևանում տեղի կունենա IT TALKS Meetup միջոցառումը, որը նպատակ ունի համախմբել ծրագրավորողներին և ՏՏ ոլորտով հետաքրքրվողներին՝ փորձի փոխանակման, նոր գիտելիքների ձեռքբերման և մասնագիտական կապերի հաստատման համար։
Կազմակերպիչների խոսքով՝ IT TALKS Meetup-ը հարթակ է, որտեղ մասնակիցները կարող են լսել իրական փորձի վրա հիմնված ելույթների, մասնակցել քննարկումների և ընդլայնել իրենց մասնագիտական ցանցը։ Միջոցառման առանցքում համայնքի զարգացումն է, ստեղծարար մոտեցումները և հմտությունների կատարելագործումը։
Մասնակիցների համար նախատեսված օրակարգը հետևյալն է․
- 12:00 – գրանցում
- 13:30 – ելույթների առաջին փուլ
- 14:30 – նեթվորքինգ և սուրճի ընդմիջում
- 15:10 – ելույթների երկրորդ փուլ
- 17:00 – միջոցառման ավարտ
Մասնակցությունը սահմանափակ է, և կազմակերպիչները կոչ են անում նախապես գրանցվել։












