AI Today․ PyData Yerevan x PyData Lagos

AI Today․ PyData Yerevan x PyData Lagos

PyData Yerevan-ը հայտարարել է AI Today առցանց միջոցառման մասին, որը նպատակ ունի քննարկել, թե ինչպես է արհեստական բանականությունը ձևավորում մարդկանց առօրյան աշխարհի տարբեր տարածաշրջաններում։

Միջոցառումը կազմակերպվում է PyData Lagos և ML Lagos համայնքների հետ համագործակցությամբ՝ միավորելով Հայաստանի և Նիգերիայի տեխնոլոգիական էկոհամակարգերը։ Քննարկումները կկենտրոնանան երեք հիմնական ուղղությունների վրա՝ ապագան ձևավորող տեխնիկական գործիքներ, AI-ի սոցիալական ազդեցությունը տեղական տնտեսությունների վրա, նաև ոլորտում առկա էթիկական հարցերը։

Կազմակերպիչների խոսքով՝ հանդիպումը նախատեսված է բաց և գործնական քննարկման համար՝ նպաստելով տարբեր տարածաշրջանների փորձի փոխանակմանը։

Առցանց միջոցառումը կկայանա փետրվարի 28-ին` Երևանի ժամանակով ժամը 19-ին։ Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել։

Միջոցառումն ավարտված է։

Պիտակներ,

Ամսաթիվ

28 Փտր 2026
Ավարտված է

Ժամը

7:00 pm

Լրացուցիչ տեղեկություններ

Կարդալ ավելին

Կարգավիճակ

Կազմակերպիչ

PyData Yerevan