2025 Armenia Insight Days at Adobe
Ի՞նչ է նշանակում աշխատել Adobe-ում․ կարող եք բացահայտել Insight Days-ի ընթացքում։ Adobe Insight Days միջոցառումը հնարավորություն է տալիս մոտիկից ճանաչելու աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկի աշխատանքային մշակույթը, միջավայրը և պրակտիկայի հնարավորությունները։
Մասնակիցները կլսեն Adobe-ի մասնագետներին, կհասկանան՝ ինչպես է իրականացվում ընկերության ընտրության և աշխատանքի ընդունման գործընթացը, և կիմանան, թե ինչպես կարելի է սկսել կարիերան հենց այստեղ։
Միջոցառումը նաև հնարավորություն է ուղղակի շփվելու, հարցեր տալու և ոգեշնչվելու։
Օրակարգ․
17:00–17:05 – Բարի գալուստ Adobe
17:05–18:00 – Պանելային քննարկում
18:00–18:15 – Ընտրության և աշխատանքի ընդունման գործընթաց
18:15–19:00 – Ցանցային շփում (Networking Session)
Կարիերայի ուղիներ | Career Journey Panel
Միջոցառմանը կներկայանան տարբեր փուլերում գտնվող աշխատակիցներ, որոնք կկիսվեն իրենց փորձով ու մասնագիտական զարգացմամբ՝ ներկայացնելով, թե ինչպես է ձևավորվել նրանց ուղին Adobe-ում։
Ցանցային շփում և հյուրասիրություն
Մասնակիցները կկարողանան շփվել ուսանողների, մենթորների և ոլորտի մասնագետների հետ՝ կիսվելով գաղափարներով ու փորձով՝ ոչ պաշտոնական մթնոլորտում։
Adobe Insight Day-ը ոչ միայն տեղեկատվական հանդիպում է, այլև ոգեշնչող փորձառություն՝ ուսանողներին օգնելու բացահայտել իրենց ներուժը և օգտագործել այն ապագան ձևավորելու համար։












