Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի 32 մլն եվրո դրամաշնորհ՝ բնական գիտությունների և ճարտարագիտության դպրոցական լաբորատորիաների ստեղծման համար (STEM մասնագիտություններով)։ Համապատասխան համաձայնագիրը ՀՀ կառավարությունը հաստատել է հունիսի 27-ին կայացած նիստում։
Ծրագիրը կընդգրկի Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր դպրոցները, ինչպես նաև Սյունիքի մարզի Կապան քաղաքի 13 դպրոցներ: Ընդհանուր առմամբ, 340 դպրոցներում կհիմնվեն բնական գիտությունների լաբորատորիաներ, իսկ ուսուցիչները կվերապատրաստվեն դասավանդման նոր մեթոդաբանությամբ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։