«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (Enterprise Incubator Foundation (EIF)) և Հայ- Հնդկական ՏՀՏ Գերազանցության կենտրոնը (AITC / Armenian-Indian Center for Excellence in ICT)՝ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (IIAP NAS RA) հետ համատեղ, «Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» (ANSCC) ծրագրի ներքո, հայտարարում են անվճար դասընթացների շարք հետևյալ հիմնական թեմաների շուրջ՝
- Գերհամակարգիչներ,
- Բարձր արտադրողականությամբ հաշվարկներ (HPC),
- Ամպային տեխնոլոգիաներ,
- Մեծ տվյալներ։
«Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» ծրագրի հիմնական նպատակն է Բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման ապահովումը՝ բարձր արտադրողականությամբ հաշվարկների, ամպային տեխնոլոգիաների, մեծ և լայնամասշտաբ տվյալների վերլուծության և արհեստական բանականության ոլորտներում մասնագիտացված նորարարական լուծումներ ստեղծելու, ինչպես նաև որակավորված մասնագետներ պատրաստելու համար հմտությունների զարգացումը խթանելու միջոցով:
Ծրագրի շրջանակում առաջիկայում մեկնարկելու են հետևյալ անվճար դասընթացները՝
- “Data Analysis and Plotting in Python with Pandas”
Դասընթացի մանրամասներ
Գրանցման վերջնաժամկետը՝ ապրիլի 30 (ներառյալ)
Գրանցման համար
- “Scientific computing with Python”
Դասընթացի մանրամասներ
Գրանցման վերջնաժամկետը՝ մայիսի 2՝ ժամը 12:00
Գրանցման համար
- “Spring School” Unlocking the Power of Armenian Supercomputing
Դասընթացի մանրամասներ
Գրանցման վերջնաժամկետը՝ մայիսի 2` ժամը 24:00
Գրանցման համար
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: