Գերմանիայի լավագույն բիզնես դպրոցը Հայաստանում կրթական ծրագիր կիրականացնի

Վերջին լուրերը
Գերմանիայի լավագույն բիզնես դպրոցը Հայաստանում կրթական ծրագիր կիրականացնի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ESMT Berlin-ը, որն ըստ Financial Times-ի` Գերմանիայի լավագույն բիզնես դպրոցն է, Հայաստանում հիմնադրված «Մատենա» միջազգային դպրոցի հետ համատեղ կրթական ծրագիր կիրականացնի բիզնես ոլորտի առաջնորդների և կառավարիչների համար։


ESMT Berlin-Matena միջազգային ծրագիրը կմեկնարկի աշնանը, որին կկարողանան մասնակցել կառավարման և առաջնորդության կրթությամբ հետաքրքրվողները՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից:

- Advertisement -
Գերմանիայի լավագույն բիզնես դպրոցը Հայաստանում կրթական ծրագիր կիրականացնի

«Առաջատար կրթական հաստատությունների հետ համագործակցելով՝ Մատենան հասանելի է դարձնում համաշխարհային կարգի բիզնես կրթությունը Հայաստանում: Մեր երկիրը կարող է և պետք է դառնա տարածաշրջանում լավագույն ուղղությունը՝ միջազգային բարձրակարգ կրթությամբ հետաքրքրվողների համար», —«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է «Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Հայրապետյանը:

Մատենան արդեն իրականացնում է միջազգային մի շարք կրթական ծրագրեր Հայաստանում՝ շարունակաբար ընդլայնելով առաջատար գործընկերների և փորձագետների ցանցը:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները