Ներդրումային eqwefy ընկերությունը լիցենզիա է ստացել ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Վերջին լուրերը
Ներդրումային eqwefy ընկերությունը լիցենզիա է ստացել ՀՀ Կենտրոնական բանկի կողմից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ներդրումային eqwefy ընկերությունը լիցենզիա է ստացել ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Այս իրադարձությունը կարևոր նշանակություն ունի ընկերության համար՝ ընդգծելով կորպորատիվ կառավարման, նորմատիվային և գործառնական բարձր ստանդարտների հանդեպ նվիրվածությունը:

«Այս հաստատումը նշանակալի ձեռքբերում է և արդյունք է տարբեր վերանայումների և մեր թիմի ու գործընկերների նվիրված ջանքերի: Այն նաև նշանավորում է կորպորատիվ կառավարման, նորմատիվային և գործառնական բարձր ստանդարտների հանդեպ մեր հանձնառութունը: Մենք անկեղծ շնորհակալություն ենք հայտնում բոլորին, ովքեր մասնակցել են այս գործընթացին: Սա ոչ միայն ամրապնդել է մեր ընկերության հիմքերը, այլև խորացրել է մեր էկոհամակարգի բազմազանությունն ու խորությունը՝ ստեղծելով նոր հնարավորություններ մեր ֆինանսական ոլորտի համար»,- նշվում է ընկերության կողմից:

Այս լիցենզավորումը նոր հնարավորություններ է բացում eqwefy-ի համար՝ թույլ տալով ընդլայնել գործունեությունը և իրականացնել նոր նախաձեռնություններ ֆինանսական շուկայում:

eqwefy-ի գործունեությանն ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք դիտել FinCast-ի վերջին էպիզոդը ստարտափի հիմնադիր Սամսոն Ավետյանի հետ:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները