Հայաստանի ամերիկյան համալսարանի EPIC կենտրոնը կազմակերպում է EPIC Jam հաքաթոնը։ Այն տեղի կունենա նոյեմբերի 23-24-ը։
Այս տարի երկօրյա հաքաթոնի ընթացքում մասնակիցները պետք է ձևավորեն թիմեր, որոնք պետք է կենտրոնանան նորաձեւության եւ գինեգործության ոլորտներում իրական աշխարհի բնապահպանական մարտահրավերների լուծման վրա:
Տեղի կունենան նաև մենթորության նիստեր ոլորտի առաջատար մասնագետների հետ՝ առաջնորդելով մասնակիցներին խնդիրների լուծման գործընթացում:
Երկու օր հաքաթոնում կմշակվի նորարարական, կանաչ լուծումներ՝ փորձագիտական մենթորությամբ և գործնական համագործակցությամբ:
Մանսակիցները կներկայացնեն իրենց գաղափարները ժյուրիին և կմրցեն հատուկ մրցանակների համար։
Դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 10-ն է: Գրանցվել կարող եք այստեղ։