Հայաստանում աշխատատեղերի քանակը շարունակում է կայուն աճի միտում արձանագրել: Պետական եկամուտների կոմիտեի վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2023 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում գրանցված աշխատատեղերի թիվը զգալիորեն աճել է՝ հասնելով 779,151-ի:
2023 թվականի հոկտեմբերին գրանցված 730,255 աշխատատեղերից հետո 2024 թվականի հունվարին նկատվել է սեզոնային անկում՝ հասնելով 713,715-ի: Սակայն մարտ ամսից սկսած աշխատատեղերի քանակը կայուն աճ է գրանցել՝ մարտին հասնելով 741,610-ի, հուլիսին՝ 750,863-ի, օգոստոսին՝ 751,816-ի, իսկ հոկտեմբերին՝ արդեն 779,151-ի:
Հատկանշական է, որ 2024 թվականի հոկտեմբերին գրանցվել է տարեկան կտրվածքով ամենամեծ աճը՝ 6.7 տոկոս կամ 48,896 նոր աշխատատեղ: Դինամիկան վկայում է երկրում աշխատաշուկայի ակտիվության մասին:
Իսկ թե որքան է աշխատավարձը Հայաստանի մարզերում, կարդացեք այստեղ․
Որքա՞ն է միջին ամսական աշխատավարձը մարզերում