Իլոն Մասկը վերադարձրել է աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսը. Bloomberg

Վերջին լուրերը
Իլոն Մասկը վերադարձրել է աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսը. Bloomberg
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր, Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը կրկին զբաղեցրել է առաջին տեղը մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանիշում, գրում է Bloomberg-ը։

Ըստ գործակալության՝ Իլոն Մասկի կարողությունը Tesla-ի բաժնետոմսերի աճի ֆոնին հասել է 187,1 միլիարդ դոլարի։ Էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերության բաժնետոմսերի գինը 70%-ով բարձրացել է 2023 թ. հունվարի 6-ի իր նվազագույն ցուցանիշից՝ հասնելով 207,63 դոլարի մեկ բաժնետոմսի դիմաց:

- Advertisement -
Իլոն Մասկը վերադարձրել է աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսը. Bloomberg

Իլոն Մասկի անձնական կարողությունը, ըստ Bloomberg-ի, գերազանցում է Louis Vuitton Moët Hennessy ընկերությունների խմբի ղեկավար Բեռնար Առնոյի կարողությունը, ով վերջին երկու ամիսների ընթացքում գլխավորում էր վարկանիշը։ Գործակալության տվյալներով՝ Առնոյի կարողությունը կազմում է 185,3 մլրդ դոլար։

Իսկ ըստ Forbes ամսագրի, որը կազմում է միլիարդատերերի վարկանիշն իրական ժամանակում, ցուցակը գլխավորում է Բեռնար Արնոն (206,3 մլրդ դոլար), որին հաջորդում է Իլոն Մասկը (197,7 մլրդ դոլար):

Մասկը աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակի առաջին տեղը Բեռնար Առնոյին էր զիջել 2022 թվականի դեկտեմբերին։ Նույն ամսում էլ Bloomberg-ը հայտնել էր, որ Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, ով կորցրել է ավելի քան 200 միլիարդ դոլար:

Դեռ 2021-ի նոյեմբերին Մասկի կարողությունը գնահատվում էր 340 միլիարդ դոլար, 2022-ի վերջին՝ 137 միլիարդ դոլար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները